ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրիան հայտարարել է ռուսական գազից կախվածության կրճատման մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ավստրիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից նվազել է մինչև 50 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսլերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Մենք նվազեցրել ենք ռուսական բնական գազից կախվածությունը մինչև 50 տոկոս»,-նշել է նախարար:

Նա վստահեցրել է, որ կշարունակի ամբողջ ուժով աշխատել՝ ապահովելու Ավստրիային գազի մատակարարումն ու անկախությունը։ Նախարարի խոսքով՝ անցած մի քանի ամիսների ընթացքում կարևոր քայլեր են կատարել, և մինչև նոյեմբերի 1-ը գազի ռազմավարական ողջ պաշարը պահպանվելու է իրենց պահեստներում։ Սա անվտանգության բարձիկ կլինի՝ արտակարգ իրավիճակների դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular