ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը զինավարժանքներ է սկսել Հարավչինական ծովում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանն սկսել է երկօրյա զինավարժանքները Հարավչինական ծովում, հաղորդել է Գուանդունի նահանգի Ծովային անվտանգության վարչությունը։

Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 29-ին եւ 30-ին Ցզյունչժոու նեղուցի արեւմտյան մասում, որը Գուանդունի հարավային նահանգը բաժանում է Հայնան կղզուց, ինչպես նաեւ Դավանշան կղզուց դեպի հարավ-արեւելք ընկած ջրատարածքում, կղզի, որը գտնվում է Գուանդունի նահանգի ափից դեպի հարավ:

Այլ մանրամասնություններ չեն հայտնում: Զինավարժանքները տեղի են ունենում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ասիական շրջագայություն սկսելու ֆոնին: Հայտնի է, որ պատվիրակությունը կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Մալայզիա եւ Սինգապուր: Հաղորդվել է, որ Փելոսին կարող է մեկնել նաեւ Տայվան:

Ինչպես ընդգծել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը, Ներկայացուցիչների պալատի խոսնակը կարեւորությամբ երրորդ մարդն է ամերիկյան իշխանության համակարգում, նրա այցը Տայվան կխախտի «մեկ Չինաստանի» սկզբունքը, կվնասի ռազմական ոլորտում հարաբեություններին եւ կհանգեցնի իրադրության սրման:

Նրա խոսքով՝ «Չինաստանի բանակը դրան չի նայի ձեռքերը ծալած եւ անպայման կձեռնարկի միջոցներ՝ կասեցնելու համար արտաքին միջամտությունը եւ Տայվանն անջատելու՝ սեպարատիստների փորձերը»:

Չինաստանը Տայվանը հմարում է իր նահանգը եւ հանդես է գալիս դրա ներկայացուցչների ցանկացած շփումների դեմ այն երկրների իշխանությունների հետ, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular