ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի հավանության վարկանիշն ընկնում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանության վարկանիշը հուլիսին ընկնում է. թուրքերի ընդամենը 41.5 տոկոսն է հայտարարել, որ հավանություն են տալիս առաջնորդի աշխատանքին որպես նախագահ՝ MetroPoll-ի ամենամսյա «Թուրքիայի զարկերակը» հարցման համաձայն: Այս ցուցանիշը հունիսի համեմատ նվազել է 2.7 տոկոսային կետով։

Հարցումն անցկացվում է այն ժամանակ, երբ Թուրքիան պայքարում է անխափան գնաճի հետեւանքների դեմ, որն արագացել է մինչեւ 78.6 տոկոս, ինչը 24 տարվա ամենաբարձր ցուցանիշն է եւ ամենաարագ տեմպը խոշոր զարգացող շուկաներում եւ զարգացած աշխարհում:

Իր ոչ օրտոդոքսալ տնտեսական քաղաքականության շրջանակներում նախագահ Էրդողանը հրաժարվել է ժամանակին բարձրացնել տոկոսադրույքները՝ գնաճը նվազեցնելու համար եւ անցյալ տարվա վերջին հրամայել էր Կենտրոնական բանկին կրճատել փոխառությունների ծախսերն, ինչը լիրայի կտրուկ անկման է հանգեցրել: Դա շարքային քաղաքացու գնողունակության զգալի կրճատման բերեց։

Ըստ MetroPoll-ի հարցման՝ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն աջակցող ընտրողների ավելի քան 7 տոկոսը եւ նրա կոալիցիոն գործընկերոջ՝ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությանն աջակցողների 31 տոկոսը հայտարարել են, որ հավանություն չեն տալիս Էրդողանի գործողություններին: 

Սպառողական գների աճը ծանր հարված է հասցրել Թուրքիայի 84 միլիոն բնակչությանը, եւ մոտ ապագայում բարելավման քիչ հույսեր կան, քանի որ քաղաքացիները էներգիայի եւ սննդի բարձր գների եւ կտրուկ արժեզրկված լիրայի են բախվել, որը կորցրել է իր արժեքի 44 տոկոսը 2021-ին եւ մոտ 24 տոկոսն այս տարի։

Էրդողանի հավանության վարկանիշն ապրիլի 53.6 տոկոսից նվազել է մինչեւ 47.3 տոկոս մայիսին, քանի որ Թուրքիան դեմ էր Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular