ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական զինված ստորաբաժանումները երեկ և նախորդ օրը խախտել են հրադադարի ռեժիմը Արցախի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով համապատասխանաբար Տոնաշենի և Կարմիր շուկայի Թաղավարդի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հրադադարի ռեժիմը խախտել են նաև Հայաստանի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն է հայտնել, թե երեկ կեսօրին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում, ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։

Այս վարքագիծը ցույց է տալիս, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման քաղաքականությունը։ Թշնամին, թեև նախքան 44-օրյա պատերազմը, թե դրանից հետո, դույզն-ինչ չի փոխել իր մտադրությունները և ի հեճուկս Հայաստանի գործող և ապիկար իշխանությունների հռչակած «Խաղաղության դարաշրջանի», հետևողականորեն շարունակում է ահաբեկել թե՛ Արցախի բնակչությանը, թե՛ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրողներին։

Ըստ էության, բոլոր դեպքերում, առնվազն երկու նպատակ հետապնդելով՝ Հայաստանին պարտադրելով տրամադրել իրեն իր պահանջած միջանցքը, մյուս կողմից նաև հայաթափելու Արցախը։ Ստեղծված իրավիճակում լիովին հասկանալի է Ադրբեջանի այս գործողությունների տրամաբանությունը։ Թշնամու հետ նա վարվում է թշնամաբար, միակ անհասկանալի վարքագիծը, որ ցուցաբերվում է, Հայաստանի գործող իշխանությունների կողմից են։

Բանակը պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո որևէ կերպ կարգի չբերած և փոխարենը ստորաքարշ ձևով խաղաղություն մուրացող փաշինյանական վարչախումբը վաղուց սպառել է Հայաստանի Հանրապետությունում որևէ դրական քայլ անելու իր լիմիտը և առայժմ գտնվում է իշխանության ղեկին։ Թե՛ հայաստանյան ընդդիմության մի հատվածի նկատմամբ հանրության մեծ հակակրանքի, թե՛ օտարերկրյա իր տերերի հովանավորության շնորհիվ վաղ թե ուշ Հայաստանը ոտքի պիտի կանգնի և դուրս շպրտի փաշինյանական վարչախմբին իր աթոռներից։

Թաթուլ Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular