ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սրտի ծակոց ունեմ, ճնշումս էլ բարձր է». Չալաբյանի դեմ հարուցված քրգործով նիստը հետաձգվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց. Չալաբյանն առողջական խնդիրներ ուներ։
 
Նշենք, որ նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Չալաբյանը նույնպես մասնակցում էր նիստին։
 
Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ բժիշկներն այսօր ախտորոշել են զարկերակային հիպերտենզիա` բարձր ճնշում։
 
«Ստուգման ժամանակ նրա ճնշումը եղել է 170/100։ Հաշվի առնելով առողջական վիճակը` միջնորդում ենք հնարավորության դեպքում հետաձգել նիստը»,- ասաց պաշտպանը` դատարանին ներկայացնելով «Նաիրի» բժշկական կենտրոնից տրված տեղեկանքը:
Դատավորը հետաքրքրվեց Չալաբյանից, թե ի վիճակի՞ է մասնակցել նիստին, թե ոչ, ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ կուզենար` նիստը մեկ շաբաթով հետաձգվի, որպեսզի առողջական վիճակը բարելավվի:
 
«Սրտի ծակոցներ ունեմ, դրան գումարած նաև զարկերակային բարձր ճնշումս։ Ուստի երախտապարտ կլինեմ, որ նիստը հետաձգվի»,- ասաց Չալաբյանը։
Գործով դատախազը չառարկեց նիստը հետաձգելու միջնորդությունը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց նիստը հետաձգել։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 1-ին. սկիզբը՝ ժամը 14:00-ին։
 
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
 
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
 
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
 
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular