ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում եղանակային պայմանների պատճառով վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ ուժեղ անձրևների վտանգի մակարդակը բարձր է։
 
«Այժմ ամբողջ երկիրը գտնվում է մարտական պատրաստության վիճակում, մոբիլիզացվել են անհրաժեշտ հզորությունները բոլոր տարածաշրջանների համար։ Մենք հուսով ենք, որ կհաղթահարենք այս անձրևները, և մարդկանց նվազագույն վնաս կհասցվի»,- Վահիդիի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։
 
Նշենք, որ սաստիկ անձրևները հեղեղումներ են առաջացրել երկրի շատ շրջաններում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular