ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործարանային բալոն ունեցող մեքենաների համար նոր ելք են գտել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու օրից ավարտվում է գազաբալոնների վկայագրման գործընթացի համար Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետը, ինչից հետո վկայագիր չունեցող ավտոմեքենաները գազալցակայաններում չեն սպասարկվի:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վարորդներից շատերը պատրաստակամորեն մեքենան ճնշափորձակայան են հասցնում, բայց այնտեղ հրաժարվում են սպասարկել գործարանային բալոն ունեցող մեքենաները: ՏԿԵ նախարարությունից մեզ հայտնել էին, որ խնդրին ծանոթ են, ու ճնշափորձակայանների ներկայացուցիչներին մտադիր են մի սեղանի շուրջը հավաքել՝ հասկանալու համար՝ խնդրին ինչպես լուծում տալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ վերոնշյալ հանդիպումն օրերս տեղի է ունեցել, ինչին ավելի քան 30 մարդ է մասնակցել: Նախարարության աշխատակիցների հետ բալոնների փորձաճնշակայանների ներկայացուցիչները ոչ միայն գործարանային բալոնները փորձաքննելու, այլ նաև վկայագրման գործընթացի հետ կապված այլևայլ հարցեր են քննարկել:

«Հանդիպման ժամանակ քննարկվել ու հստակեցվել է, որ եթե բալոնը գործարանային արտադրության է, արտադրության պահից էլ 2 տարի չի անցել, ապա վարորդն ուղղակի պետք է վկայագրող կայան մոտենա, մեքենայի ու բալոնի տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան, և հենց այդ պահից բալոնը վկայագրված կհամարվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարար Սանոսյանի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Մասնագետների գնահատմամբ, սակայն, 2 տարվա հնության գործարանային բալոնը բնավ չի ենթադրում, թե այն թերություններ չունի կամ ամբողջովին անվտանգ է: «Մինչև չփորձաքննես, չես հասկանա՝ ինչն ինչոց է: Արտաքինից ամեն բան կարող է իդեալական թվալ, բայց փորձաքննում ես, ու պարզվում է՝ անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի՞նչ է ստացվում. պետությունը մի կողմից պարտադրանք-օրենք է սահմանում, մյուս կողմից, պարզվում է, որ այդ օրենքը թերի է: Շատ վարորդներ, որ պատրաստակամ են վկայագրել մեքենայի բալոնները, անհասկանալի իրավիճակում են հայտնվում. 2 օրից էլ արգելք է գործելու, որը ավելի կսրի իրավիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular