ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 աստղ, որ դավաճանել են իրենց տղամարդկանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ աստղեր նախընտրում են գաղտնի պահել իրենց անձնական կյանքը, սակայն դա միևնույնն է չի ստացվում։ Կարծիք կա, որ ինչքան կատարյալ է աստղային զույգի կյանքը, այնքան ավելի բարձր է նրանց վարկանիշը։ Հենց սա է պատճառը, որ աստղերը ցանկանում են գաղտնի պահել իրենց անձնական կյանքը։

 

woman.ru-ն գրում է, որ աստղերը չեն ցանկանում մեծ ուշադրություն գրավել իրենց ընտանեկան անհարթությունների վրա։ Երբ նույնիսկ դավաճանում են իրենց ամուսիններին կամ կանանց, միևնույնն է փորձում են փակ պահել այդ ինֆորմացիան։

 Սակայն, հիմնականում դա անել չի հաջողվում, քանի որ նրանց վրա չափից մեծ ուշադրություն է կենտրոնացված։ Նրանց դավաճանությունները հայտնի են դառնում։ 

Ահա, թե որ աստղերն են դավաճանել իրենց ամուսիններին։

 Քեթի Տապուրիա

  

 

30-ամյա երգչուհի Քեթի Տապուրիան երբեք չի հանրայնացրել իր անձնական կյանքը։ Նրա անձնականի մասին շատ քիչ բան է հայտնի։ Սակայն, ամուսնացած երգչուհուն տեսել են Թայլանդում ռեփեր Գուֆի հետ։ Նա, իհարկե հերքում է իրենց սիրային կապի մասին լուրերը, սակայն երկրպագուները միևնույնն է հավատում են, որ նա դավաճանում է ամուսնուն։ Քեթին ամուսնացել է 2013 թվականին բիզնեսմեն Լև Գեյխմանի հետ։ Նրանց ընտանեկան հարաբերությունները շատ լարված են։ Նրանք այլևս միասին չեն հայտնվում սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական վայրերում։ 

Հայդի Քլում 

 Մոդել Հայդի Քլումն ու երգիչ Սիլը երկար ժամանակ կատարյալ հարաբերությունների օրինակ էին ծառայում։ 2012 թվականին նրանք հայտարարեցին, որ բաժանվում են, սակայն ընկերներ են մնալու՝ իրենց երեխաների պատճառով։ Պարզվում է, որ մոդելը դավաճանել է ամուսնուն իր թիկնապահի հետ։ Հայդին իր հերթին հայտնել է, որ նրանց հարաբերությունները սկսվեն են այն ժամանակ, երբ նա և Սիլն արդեն բաժանվել էին։

Ջենիֆեր Լոպես

 


 Ռեփեր P. Diddy-ի հետ բաժանումից հետո, երգչուհին միանգամից կապվեց պարուսույց Քրիս Ջադի հետ։ 2001-ին նրանք ամուսնացան։ Հետագայում երգչուհին ծանոթանում է Բեն Աֆլեկի հետ, իսկ ամուսնությունից 9 ամիս անց Ջենիֆերը բաժանվում է Քրիսից։ Բենը միանգամից առաջարկում է ամուսնանալ։ Բոլորը սպասում էին հարսանիքին, սակայն դրանից մի քանի օր առաջ այն չեղյալ հայտարարվեց։ Զույգը նշեց, որ դա չափից մեծ ուշադրության պատճառով էր։ Այս շրջանում երգչուհուն սկսեց մխիթարել երգիչ Մարկ Էնթոնին։ Ասում են, որ երրորդ ընտրյալին Ջենիֆերը նույնպես չկարողացավ երկար հավատարիմ մնալ։ Իր շոուներից մեկիի ժամանակ նա սիրավեպ սկսեց պարող Կասպեր Սմարթի հետ։ 

Քրիստիան Ստյուարտ


 Վամպիրների մասին սիրված ֆիլմի գլխավոր դերասաններ Քրիստիան Ստյուարտն ու Ռոբերտ Պատինսոնը կատարել էին երկրպագուների երազանքը։ Նրանք իրոք հանդիպում էին։ Նրանք նույնիսկ պատրաստվում էին ամուսնանալ, սակայն Քրիստիանը դավաճանեց ընտրյալին ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ։ 2012 թվականին լրագրողները կարողացան լուսանկարել, թե ինչպես են 41-ամյա ռեժիսորն ու 22-ամյա դերասանուհին սիրով զբաղվում նրա մեքենայում։ Դերասանուհին բազմաթիվ քննադատությունների արժանացավ։ Ի վերջո Պատինսոնը ներեց դավաճան ընկերուհուն, սակայն նրանց հարաբերությունները երկար չտևեցին։

Բրիթնի Սփիրս 

 


 2000-ականներին երգչուհի Բրիթնի Սփիրսն ու Ջասթին Թիմբերլեյքն ամենաքննարկվող զույգն էին։ Սակայն նրանք այդպես էլ չամուսնացան։ Բրիթնի դավաճանեց ընտրյալին պարող Ուայդ Ռոբսոնի հետ։ Ջասթինը շատ ծանր տարավ դավաճանությունը, ու նույնիսկ Cry Me A River  տեսահոլովակում ակնարկեց դավաճանության մասին։

 Մադոննա  

 Երգչուհի Մադոննան միշտ պահանջված էր տղամարդկանց կողմից։ Թվում էր, թե նա երջանիկ է ամուսնու՝ ռեժիսոր Գայ Ռիչիի հետ, սակայն 2008-ին նրանք բաժանվեցին։ Մինչև հիմա գաղտնիք է, թե իրականում ինչ է պատահել ամուսինների միջև, սակայն կարծիք կա, որ երգչուհին մեկ ուրիշին է սիրահարվել։ Նրա նոր ընտրյալը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն էր։ Ալեքսը նույնիսկ սիրային նամակներ էր գրում Մադոննային։ Նրանց հարաբերությունների մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն նրանք միաժամանակ բաժանվեցին իրենց զույգերից։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular