ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը Թաղավարդի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ միջադեպը կարգավորվել է` ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Հավելենք, որ այսօր սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, թե հայկական կողմը թշնամու կրակոցների հետեւանքով զոհ ունի, սակայն Արցախի պաշտպանության բանակը հերքել էր լուրերը` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular