Վրաստանը վերածվում է ռուսական ընդդիմության միջազգային բնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆFondsk.ru-ն գրում է, որ ավելի քան 1000 փախած ռուս ընդդիմադիրներ խրամատավորվել են Վրաստանում։ Արևմտյան հետախուզական գործակալությունների հսկողության ներքո նրանք զբաղված են տեղեկատվական ծառայություններով, որի նպատակն է Ռուսաստանի իշխանության փոփոխությունը։ Դա խոստովանել է «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի անդրկովկասյան մասնաճյուղի տնօրեն և Անդրկովկասում Deutsche Welle* (Գերմանիա) ռադիոընկերության ներկայացուցիչ Եգոր Կուրոպտևը, ով ճանաչվել է անցանկալի անձ Ռուսաստանում։
«Այս տարվա փետրվարի 24-ից ի վեր նրանց մի զգալի մասը օրերով չի քնում։ Նրանք իրականացնում են տարբեր ձևաչափերի բազմաթիվ նախագծեր։ Մեր տասնյակ ակտիվիստներ զանգվածային արշավներ են անցկացնում հակազդելու Ռուսաստանում Ուկրաինայի պատերազմի մասին ապատեղեկատվությանը։ Ակտիվիստներին աջակցում են ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում։ Մենք ունենք առանձին գրասենյակներ եվրոպական երկրներում։ Բեռլինում բացվել է նոր ռեսուրս կենտրոն, որը հարթակ կդառնա Գերմանիայում հաստատված ռուս ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների համար։ Նման կենտրոնները բացվում են ոչ միայն Եվրոպայում, այլ նաև այլ երկրներում... Կան բազմաթիվ նախագծեր, որոնք ուղղված են ռեժիմի դեմ պայքարող ռուսներին աջակցելուն։ Վրաստանում ներկայումս իրականացնում է շուրջ հարյուր նախագիծ՝ կապված պայքարող Ուկրաինայի հետ». - ասել է Կուրոպտևը:
«Ազատ Ռուսաստան» հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին մի խումբ ռուս քաղաքական էմիգրանտների կողմից, ովքեր հաստատվել են Միացյալ Նահանգներում՝ Սորոսի և Ռոքֆելլեր հիմնադրաների ֆինանսավորմամբ և կազմակերպչական աջակցությամբ: Հիմնարկի պաշտոնական նպատակը շատ պարզ է. «Մենք կենտրոնացած ենք Ռուսաստանի համար ռազմավարական տեսլական մշակելու վրա՝ «Պուտինից հետո» և «առանց պուտինիզմի», և մշակում ենք կոնկրետ ծրագիր անցումային շրջանի համար»։
Չեխիայի հետախուզական ծառայությունների միջնորդությամբ Կուրոպտևը և «Ազատ Ռուսաստանի» այլ ներկայացուցիչներ մասնակցել են Պրահայում Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների կոնվենցիայի հանդիպմանը, որտեղ քննարկվել է փախած ընդդիմությանը բուն Ռուսաստանի արևմտամետ շրջանակների հետ համախմբելու ռազմավարությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը