ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնբասից բնակիչների պարտադիր տարհանում կիրականացվի․ փոխվարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Դոնբասի այն հատվածի բնակիչների պարտադիր տարհանում իրականացնել, որը վերահսկում է Կիևը։

Նա պարզաբանել է, որ այս տարածքներում գազամատակարարում և պատշաճ էլեկտրամատակարարում չկա։ «Քաղաքացիական պաշտպանության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է այդ պայմաններում տարհանման մասին, որը պարտադիր է։  Կարծում եմ, որ դա ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի պարտականությունն է: Դոնեցկի մարզում 52000 երեխա կա, նրանց պետք է տարհանել, նրանք չեն կարող մահացու վտանգի ենթարկվել ձմռանն առանց ջերմության, լույսի, առանց ջեռուցման հնարավորության»,- շաբաթ օրը նրա խոսքը մեջբերել է ՈՒՆԻԱՆ-ը։

Վարչապետը հավելել է, որ «եթե քաղաքացին հրաժարվի պարտադիր տարհանումից, ապա պետք է ստորագրի, որ հասկանում է և տեղյակ է բոլոր հետևանքների մասին և անձամբ է պատասխանատու իր կյանքի համար»։

Հինգշաբթի օրը Վերեշչուկը հայտարարել էր Դոնբասի հատվածից մարդկանց տարհանման շտաբ ստեղծելու մասին և կոչ էր արել բնակիչներին մեկնել երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular