ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես թաքցնելու ոչինչ չունեմ. Ջուսն իր անկեղծ լուսանկարների և սկեսուրի հետ ունեցած հարաբերությունների մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Ես արտիստ եմ, հետևաբար հնարավոր է հանդես գամ տարբեր կերպարներով և ֆոտոշարքերով»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Ջուսը՝անդրադառնալով համացանցում հայտնված մի հրապարակման, որում ներկայացված էին Ջուսի այն լուսանկարները, որոնք ըստ հեղինակի՝ պետք է հեռու մնան երգչուհու սկեսուրի աչքից, քանի որ խայտառակ, անհեթեթ ու գռեհիկ լուսանկարներ են:

Ջուսը խոստովանեց, որ տվյալ լուսանկարներն իրեն շատ դուր են գալիս, և ինքը դրանք գեղեցիկ է համարում.

«Ինձ համար շատ գեղեցիկ ֆոտոշարք է, ինձ շատ են դուր գալիս այդ լուսանկարները: Ես թաքցնելու ոչինչ չունեմ, ինչպես սկեսուրս, այնպես էլ բոլորը կարող են տեսնել այդ լուսանկարները: »:

Այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի այսօր ամուսնու մայրիկի հետ՝ երգչուհին պատասխանեց.

«Դա մեզ համար արդեն փակ թեմա է, ամուսինս չի ցանկանում այդ թեման հանրայնացնել, հետևաբար` չեմ կարող խոսել այդ մասին»:

Զրույցի վերջում Ջուսը խոսեց երեխա ունենալու մասին.

«Մեր ընտանիքի համալրումը մեր պլաններում առաջնային է, պարզապես, ինչպես ավելի վաղ նշել եմ, բնակարանի և այլ խնդիրներ կան, որոնց հարթվելուց հետո, մենք անպայման փոքրիկ կունենանք»:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular