ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 576 մլն մարդ, մահերի թիվը 6 միլիոնից ավելի է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամբողջ աշխարհում ավելի քան երկու տարվա համավարակի ընթացքում Covid-19-ից մահացել է 6 միլիոն 398 հազար 154 մարդ, գրանցվել է վարակման ավելի քան 576 միլիոն դեպք, այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացրած տվյալները՝ հուլիսի 30-ի դրությամբ:

Ըստ Հոփքինսի համալսարանի տվյալների՝ մինչ օրս ՔՈՎԻԴ-19-ի ամենաշատ դեպքերը գրանցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 91 մլն 294 հազար 50 դեպք, 1 մլն 29 հազար 886 մահ:

Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 33 մլն 790 հազար 698 դեպք, 678 հազար 313 մահ:

Երրորդ տեղում Հնդկաստանն է. որտեղ վարակվել է ավելի քան 43 մլն մարդ և մահացել է ավելի քան 526 հազարը:

Չորրորդ տեղում գտնվող Ռուսաստանում մինչ օրս վարակվել է ավելի քան 18 մլն մարդ, մահացել է ավելի քան 374 հազարը:

Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ մոտ 34 մլն դեպք և ավելի քան 153 հազար մահ ցուցանիշով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular