ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրի» վարչության ընտրություններն ամենաթեժը կարող են լինել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 18-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարն ու վարչության ընտրությունը սպառնում է դառնալ ամենաթեժ ընտրությունները Հայաստանում վերջին առնվազն 3 տարվա ընթացքում։ «Քաղպայմանագրի» վարչության 15 հոգու համար առաջադրվել են 48 թեկնածուներ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության ներսում ձևավորված կլաններն ամեն ինչ անելու են իրենց մարդկանց վարչության կազմ տեղավորելու, նրանց միջոցով իրենց հարցերը լուծելու համար։ Ըստ էության, ինչպես նշում է մեր աղբյուրը, «Քաղպայմանագրում» այսօր առնվազն 4 ներքին կլաններ են առաջացել, որոնք բավական դաժան պայքար են մղում իրար դեմ։

Մասնավորապես բավական հզոր է համարվում այսպես կոչված սորոսականների թևը, որը ղեկավարում են Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Մարիա Կարապետյանը։ Նրանք ցանկանում են իրենց մտերիմներին անցկացնել վարչություն, որպեսզի կարողանան ազդել իշխանության որոշումների վրա։

Մեկ այլ կլան էլ ձևավորվել է նորելուկ ՔՊ-ականներից, որոնք չեն հանդուրժում հին կուսակցականների մենիշխանությունը և բավական կեղտոտ մեթոդներով փորձում են ազատվել նրանից։

Սեփական առանձին կլան ստեղծելու գործում լրջորեն հաջողել է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա, ի դեպ, իր կողմն է գրավել ոչ միայն իր բանակային ընկերներին և կուրսեցիներին, որոնցից շատերը պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, այլ նաև մի շարք նախարարների և պատգամավորների՝ նրանց խոստանալով լուրջ արտոնություններ։

Չորրորդ, և ամենահին խմբավորումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, այսպես կոչված հին գվարդիան է, մարդիկ, ովքեր կանգնած են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման ակունքներում, դեռ 2015 թվականից և գրեթե ամբողջությամբ նրանք են այս պահին վարչության անդամները։ Հին գվարդիայի կազմում հայտնի դեմքերից են պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը և այլոք, ովքեր գիտակցում են, որ կարող են կորցնել իրենց սեփական պաշտոնները, եթե հանկարծ չանցնեն վարչության կազմ։

Մասնավորապես, արդեն սեպտեմբերից հետո ստեղծվող Ներքին գործերի նախարարի պաշտոնում թեկնածուի հարցը որոշվելու է հենց վարչության ընտրություններով։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի քանի կուսակցականների խոստացել է այդ պաշտոնը, սակայն չի բացառվում, որ ի վերջո, եթե նրանք չդառնան վարչության անդամներ, ապա այդ պաշտոնը, փոխանցի իր մերձավոր անձանցից մեկին՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։ Վերջինս, իր դստեր և Փաշինյանի որդու ընկերությունն օգտագործելով, փորձում է ավելի մեծ դերակատարում ստանալ իշխանության կազմում։ 

Արթուր Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular