ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Ադրբեջանական կինոյի օր, Գայանա՝ Ազատության օր, Կոստա-Ռիկա՝ Սուրբ Կույսի օր, Բելոռուս՝ Դեսանտայինների օր, Ռուսաստան՝ Օդային դեսանտի օր, Սերբիա՝ Ավիացիայի օր, Ուկրաինա՝ Բոլոր սերունդների զոհված դեսանտայինների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1809 – վախճանվել է հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը:

1851 – ծնվել է ՀԲԸՄ առաջին նախագահ Պողոս Նուբար Փաշան:

1862 - թուրքական ուժերը տարբեր կողմերից սկսել են շրջապատել Զեյթունը: Լեռնականները խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացել են հակահարված տալ թշնամուն:

1922 – ծնվել է հայկական ծագումով հունգարացի դերասան Գաբրիել Արկալիյան:

1927 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս և թվային վերլուծաբան Փոլ Գարաբեդյանը:

1939 – ծնվել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

1944 – ծնվել է ծաղրանկարիչ Գուրգեն Գալստյանը:

1945 —ծնվել է  հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:

1987 – ծնվել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:

1988- Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ. Վեզիրովի և Ս.Գ. Հարությունյանի հանդիպումը Ա.Ի. Վոլսկու մասնակցությամբ:

2001 – ամերիկահայերի System of a Down երգչախումբը թողարկել է իրենց չորրորդ Mezmerize ալբոմի B.Y.O.B. սինգլը` նվիրված ԱՄՆ-Իրաքյան պատերազմին։

2007 - Հայաստանի կառավարությունը որոշել է Գյումրիի «Շիրակ» օդակայանը 24 տարով կոնցեսիոն կառավարման հանձնել «Արմենիա միջազգային օդակայաններ» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին:

2010 - Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտված «Նոր Ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:

2012-տեղի է ունեցել վերանորոգված մանկական երկաթուղու պաշտոնական բացումը։

2013 – վախճանվել է կինոյի և թատրոնի  դերասան Ազատ Գասպարյանը:

2016- դատարանը հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար երկու ամսով կալանավորել է Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին և Անդրիաս Ղուկասյանին:

2017-Գասպարին դարձյալ պառկել է ի պաշտպանություն 12 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամի:

2019- պայթյուն է որոտացել Երևան-Սևան մայրուղու կամրջի վրա, վնասվել է երկու մեքենա՝ Range Rover և Nissan մակինիշի։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ըստ մամուլի՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, որ հայտնի է «Շշի Մելո» մականվամբ։ Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի կասկածանքով։

2021- 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում ընդդիմության բացակայությամբ 71 կողմ ձայներով «Քաղաքացիական պայմանագիրը» Ալեն Սիմոնյանին ընտրվել է ՀՀ ԱԺ խոսնակ:

- Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

- Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ։ Պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը։ Մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 338-Հերոնեիի մոտ մակեդոնական արքա ֆիլիպ 2-րդը իր 30 հազարանոց բանակով ջախջախել է Աթենք և Բեոտի քաղաքների 30 հազարանոց զորքը:

մ.թ.ա. 216– Կաննեի ճակատամարտում Կարթագենի զորահրամանատար Հաննիբալի գլխավորած զորքերը ջախջախել են  հռոմեացիներին:

մ.թ.ա.47-Հուլիոս Կեսարը ջախջախելով բոսպորական թագավոր Ֆարնակ 23-րդին՝ սենատին է ուղարկել «եկա, տեսա, հաղթեցի» հաշվետվական նամակը:

1100- որսի ժամանակ հանելուկային կերպով զոհվել է անգլիական թագավոր Վիլհելմ 2-րդ Շիկահերը:

1589 –վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 3-րդը:

1610 – անգլիացի ծովագնոց Հենրի Հուդզոնը հայտնաբերել է Հուդզոնի ծոցը, համոզված լինելով, որ ինքը Հյուսիսային ուղով մտել է Խաղաղ օվկիանոս։

1776- Կոնտինենտալ կոնգրեսում կայացել է Անկախության հռչակագրի ստորագրման արարողությունը: Այդպիսով դե-յուրե ամրագրվել է նոր երկիր՝ ԱՄՆ-ի առաջացումը:

1790 - ԱՄՆ-ում անց է կացվել առաջին մարդահամարը:

1799 –վախճանվել է օդապարիկը հայտնագործած Մոնգոլֆյե եղբայրներից կրտսերը Ժակ-Էտյենը:

1802 –հանրաքվեով Նապոլեոնը նշանակվել է Ֆրանսիայի ցմահ կոնսուլ:

1903 – Մակեդոնիայում ապստամբություն է սկսվել Թուրքիայի դեմ։

1922 – վախճանվել է ամերիկացի գյուտարար  Ալեքսանդր Բելլը:

1934 - Ադոլֆ Հիտլերը հայտարարվել է Գերմանիայի ֆյուրեր:

1945– ավարտվել է Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ապագային վերաբերող հարցերը:

1972– Եգիպտոսը, Լիբանանը և Սիրիան հայտարարել են, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա:

1976 – վախճանվել է գերմանացի նշանավոր ռեժիսոր, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Ֆրից Լանգը:

1990 - Իրաքը ներխուժել է Քուվեյթ:

1996 –Ռուսաստանում իրականացվել է վերջին մահապատիժը, գնդակահարվել է 11-ամյա Սերգեյ Գոլովկինին սպանողը:

1997–վախճանվել է գերմանացի գրող, մանկագիր Ջեյմս Քրյուսը:

2011-վախճանվել է սովետական և ռուսական աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Անդրեյ Կապիցան:

2020- մասնավոր ընկերության կողմից ստեղծված SpaceX Dragon 2 տիեզերանավը առաջին անգամ տիեզերք թռչելուց հետո հաջողված վայրէջք է կատարել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular