ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնն ապակայունացնում է աշխարհը. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն ապակայունացնում է աշխարհը, երեքշաբթի օրը ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Չինաստանը դադարեցրել է մի շարք պարենային ապրանքների ներմուծումը Թայվանից՝ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ  Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարելիք այցին։ «Վաշինգտոնը ապակայունացում է բերում աշխարհին: Անցած տասնամյակների ընթացքում ոչ մի կարգավորված հակամարտություն չի եղել, փոխարենը՝ բազմաթիվ հրահրվածներ»,- գրել է դիվանագետը Telegram-ի իր ալիքում:

Ինչպես գրում է Zhongguo Shibao թերթը, Փելոսին երեքշաբթի երեկոյան Թայբեյ կուղևորվի Դեմոկրատական ​​կուսակցությունը ներկայացնող վեց հոգանոց պատվիրակության գլխավորությամբ։ Ակնկալվում է, որ ԱՄՆ ռազմական հատուկ ինքնաթիռը կղզու հյուսիսային մաս կթռչի նրա արևելյան ափով, և Թայվանի բանակը, ըստ երևույթին, ուժեղացնում է անվտանգության միջոցառումները տարածաշրջանի այդ հատվածում:

Իմչպես հայտնի է, Պեկինը բազմիցս զգուշացրել է ամերիկյան կողմին, որ եթե այցը կայանա, այն անհետևանք չի մնա, և Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular