ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իր սադրանքով ԱՄՆ-ը կրկին ցույց տվեց իր արհամարհանքն այլ պետությունների իրավունքների նկատմամբ․ Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցով Միացյալ Նահանգները ցույց տվեց, որ անտեսում է այլ պետությունների իրավունքները, իսկ Չինաստանում ամերիկացի դիվանագետներն այժմ բառացիորեն «կուլ են տվել լեզուները»՝ վախենալով հանրության զայրույթից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Փելոսիի՝ Թայվան այցելությամբ պայմանավորված ՉԺՀ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսին  չինական իշխանությունների կողմից ԱԳՆ կանչելու վերաբերյալ լուրերը։

«Նա (դեսպանը - խմբ․) հասկանում է, որ իր սադրանքով Միացյալ Նահանգները հերթական անգամ  ցույց է տալիս իր արհամարհանքն այլ պետությունների իրավունքների նկատմամբ: Եվ հիմա, անշուշտ, ամերիկացիները չէ, որ պետք է խոսեն միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին, եթե Վաշինգտոնը խախտել է Պեկինի առջև իր պարտավորությունները»,- գրել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ Չինաստանում ԱՄՆ դեսպանատունը, որը սովորաբար ակտիվ է տեղեկատվական դաշտում, լուռ է և երկու օրվա ընթացքում դեռ ոչ մի հրապարակում չի արել։

«Ամերիկացի դիվանագետները բառացիորեն «կուլ են տվել լեզուներն» ու կուչ եկել անկյունում։ Ակնհայտ է, որ նրանք վախենում են չինական հասարակության արդար զայրույթից։ Եվ ճիշտ են անում: Աշխատասեր չինացի ժողովուրդն արժանի չէ իր նկատմամբ նման վերաբերմունքին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular