ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթի գները կայուն են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան անփոփոխ են մնում՝ ի հաշիվ մի շարք գործոնների տարաբնույթ ազդեցության, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազում է 0,02 տոկոսով՝ մեկ բարելը 100,52 դոլար, իսկ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսինը՝ նույնքան խորհրդանշական 0,01 տոկոսով՝ 94,41 դոլար։

Չորեքշաբթի առավոտյան նավթի գները տեսանելի դինամիկա չեն ցուցաբերում մի շարք գործոնների հանդեպ։ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալներով՝ այդ հումքի պաշարներն ԱՄՆ-ում մեկ շաբաթում (հուլիսի 29-ից) ավելացել են 2,2 մլն բարելով, չնայած վերլուծաբանները, հակառակը, կանխատեսել են 0,4 միլիոնի նվազում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular