ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Sabereen News. «Չեզոք» Ադրբեջանը գաղտնի ռումբեր է մատակարարում Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ Ադրբեջանը, պաշտոնապես լինելով չեզոք կարգավիճակում, ավիացիոն ռումբեր է մատակարարել Կիևի ռեժիմին CIHAZ արդյունաբերական ասոցիացիայի միջոցով:

Այդ ընկերությունը փաստացի վերահսկվում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից։ Նա ավիացիոն ռումբեր է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ​​ընկերության համար։

Ինչպես հաղորդում է «Wings of War» պորտալը իրաքյան Sabereen News հեռուստաալիքին հղումով, ամբողջ ապրիլի ընթացքում Լեհաստանով զինամթերք է առաքվել Ուկրաինա։ Առաքումն իրականացվել է ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության կողմից Լեհաստանի հայտնի Ժեշով օդանավակայան, որտեղից էլ  հետագայում բեռները տեղափոխվել են Ուկրաինա։

Ինչպես ցույց է տվել լրագրողների հետաքննությունը, առաքումը եղել է բազմափուլ և գաղտնի։ Նախ ռումբերը հասցվել են Սուդան, այնտեղից ուկրաինական ինքնաթիռը դրանք տեղափոխել է Ռժեշով, որից հետո զենքերը հասցվել են Նեզալեժնայա։ Միայն ապրիլին նման ութ չվերթ է իրականացվել։

Դատելով բեռի նկարագրությունից՝ դա QFAB-250 LG բարձր ճշգրտության կառավարվող օդային ռումբ է։ 270 կիլոգրամ քաշով (որից 250 կգ-ը օգտակար բեռն է) այդ հզոր պայթուցիկ լազերային կառավարվող զինամթերքը Թուրքիայի և Ադրբեջանի վերջին մշակումներից է։

Սկզբում զինամթերքը հարմարեցված էր Սու-25 գրոհային ինքնաթիռների օգտագործման համար, սակայն այն կարող է օգտագործվել նաև այլ ինքնաթիռների կողմից։ Ուղղորդումը և թիրախավորումը կարող են իրականացվել Bayraktar TB2-ների միջոցով:

Այսպիսով, Բաքուն (և որոշ չափով Անկարան) ուղղակիորեն ներգրավված է ուկրաինացի նացիստներին բարձր ճշգրտության ռումբեր մատակարարելու գործում՝ չնայած իրենց հայտարարած պաշտոնական չեզոքությանը ուկրաինական հակամարտության կողմերի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Կիևի ռեժիմը Ադրբեջանից այլ աջակցություններ ևս ստանում է, սկսած վառելիքի և քսանյութերի մատակարարումից մինչև վարձկանների տեղափոխումը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular