ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ ուշադիր հետևում ենք, մտահոգված ենք սրմամբ, կողմերին զսպվածության կոչ ենք անում. Կրեմլը՝ Արցախում իրավիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում: Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար մտահոգված ենք իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամենակարևորը՝ պահպանել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular