ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր կնոջ ծննդյան ամիսը կհուշի, թե նրա հետ ինչ կյանք է ձեզ սպասվում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ձեր կնոջ ծննդյան ամիսը կհուշի, թե նրա հետ ինչ կյանք է ձեզ սպասվում

 
 
 
 
 
 
 
 

Հունվարին ծնված կանայք ամենահամբերատարն են: Նրանք կարող են ունենալ տղամարդուն հատուկ տոկուն խառնվածք: Չեն բողոքում, նախընտրում են հպարտությամբ և ինքնուրույն հաղթահարել խնդիրները: Լավ խոհարարներ են, բայց չեն սիրում մաքրությամբ զբաղվել:

Փետրվարին ծնված կանայք համառ են և բարդ բնավորություն ունեն: Ներվային բռնկումներ են ունենում, բայց միևնույն ժամանակ բավական լավ ինքնավերահսկողություն ունեն: Երբեք չեն վախենում դժվարություններից, արագ են որոշումներ ընդունում, բայց միշտ չէ, որ դրանք ճիշտ են լինում: Վիրավորվող են և հիշաչար: Կարողանում են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել, ուստի կարողանում են հաջող կարիերա ստեղծել: Շատ են սիրում երեխաներին:

Մարտ ամսին ծնված կանայք ամենազգայունն են: Շատ տպավորվող և շուտ վիրավորվող են: Այդ է պատճառը, որ շատ հաճախ համառություն են ցուցաբերում, որը արդյունքում հենց իրենց էլ վնասում է: Շատ կասկածամիտ են և իրենց դժբախտ են համարում: Ամաչկոտության պատճառով այս կանանց շատ դժվար է լինում հաջողության հասնել: Բնությունը նրանց օժտել է փխրունությամբ և հմայքով, դրա համար էլ միշտ ձգում են տղամարդկանց:

Ապրիլին ծնված կանայք քաջ են, հաստատուն և նպատակասլաց: Բացի այդ՝ ողջամիտ են և պրակտիկ: Նրանք միշտ գիտեն, թե ինչ են ուզում, ուստի դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասնում են նպատակին: Չեն սիրում անկայունություն: Նրանց բանականությունը միշտ հաղթում է զգացմունքներին:

Մայիսին ծնված կանայք սիրում են իշխել, պահանջկոտ են, չզիչող և վճռական: Չեն ներում վիրավորանքները, ուստի կարող են հեշտությամբ բաժանվել ամուսնուց, թեև հետո զղջում են դրա համար: Համառ կանայք են` առաջնորդի հատկություններով, այդ պատճառով էլ նրանց համար ավելի հեշտ է ղեկավար պաշտոն ստանձնել, քան ամուսին գտնելը: Մեծ տեղ են տալիս նյութականին:

Հունիսին ծնված կանանց խառնվածքի գլխավոր գիծը զգուշությունն է: Վիրավորվող և կասկածամիտ են, բայց այնքան բարի են, որ երբեք վրեժխնդիր չեն լինի: Կոնֆլիկտներ չեն սիրում, լավ բնազդ ունեն, ինչն էլ հենց օգնում է խուսափել կոնֆլիկտներից: Նրանց արարքները կախված են տրամադրությունից:

Հուլիսին ծնվում են ամենահամեստ և ամաչկոտ կանայք: Նրանք հաճախ ապրումներ են ունենում և միշտ զբաղվում են ինքնավերլուծությամբ: Համեստ և ռոմանտիկ այս կանայք կարողանում են շատ խորը զգալ և վերապրել, սակայն երբեք դա ցույց չեն տալիս: Տունը և ընտանիքը նրանց կյանքում ամենակարևորն են:

Օգոստոսին ծնվում են ամենահպարտ և անկախ կանայք: Նրանք բարի և վեհանձն են, բայց իշխանասեր են և բնույթով լիդերներ: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Օժտված են մեծ խարիզմայով, և չնայած նրան, որ միշտ ձգում են տղամարդկանց, շատ են գնահատում ընտանեկան հարաբերությունները: Ազնիվ են, այդ պատճառով շատ հաճախ խաբվում են:

Սեպտեմբերին ծնված կանայք բռնկվող և զգացմունքային են, աչքի են ընկնում նպատակաուղղվածությամբ և հաշվենկատությամբ: Չափազանց ինքնասեր և ժլատ են, ուստի չեն սիրում վերադարձնել պարտքերը: Սիրում են լինել ընկերախմբում, բայց միշտ հիշում են սեփական շահի մասին, խանդոտ են, անկախ: Մաքրասեր են և կարողանում են համեղ պատրաստել:

Հոկտեմբերին ծնվում են շփման մեջ պարզ, հմայիչ և սրամիտ կանայք: Պրակտիկ են, բայց ընկերների նկատմամբ անշահախնդիր և բարեհոգի: Որոշումներ ընդունում են միայն մանրազնին մտածելուց հետո: Օժտված են լավ հիշողությամբ: Նրանք սկզբունքային են և երբեք չեն ներում դավաճանությունը, թեև միշտ ձգտում են պահպանել ընտանիքը, որում մեծ մասամբ լիդերներ են: Լավ տնտեսվար են:

Նոյեմբերին ծնված կանայք հաշվենկատ, ինքնասեր և էգոիստ են: Նրանց ամուսինները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ իրենց կարծիքը հազվադեպ է հաշվի առնվելու: Խնայող են: Սիրո մեջ շատ կրքոտ են և կարողանում են ինքնամոռաց սիրել:

Դեկտեմբերին ծնված կանայք էմոցիոնալ և բռնկվող են: Հաստատուն և անվախ այս կանայք հաջողության են հասնում` հաղթահարելով ցանկացած արգելք: Շփվող են, ռոմանտիկ, լավ ընկերներ են: Խնայող չեն և բռնկվող են, ուստի ընտանեկան կյանքում հաճախ դժվարություններ են ունենում:

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular