ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուլ Հաուսի նոր դերասանուհին պատմում է իր կերպարը մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ֆուլ հաուսի» 6-րդ ենթաշրջանում հանդես է գալու դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով հանդիսատեսին հայտնի է «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ» սիթքոմից:

Դերասանուհին քիչ է ներկայանում հեռուստատեսային նախագծերում, սակայն հանդիսատեսը նրան ճանաչում է: Ժամանակին համացանցում իսկական հիթ էր դարձել նրա մասնակցությամբ ֆուտբոլային քննարկումը «Քայլ ձիով» ֆիլմից: Tert.am Life-ը Թամարայի հետ խոսել է «Ֆուլ հաուսում» մասնակցության, առաջարկները զգուշորեն ընտրելու և ոչ միայն այդ մասին:

-Թամարա, Դուք բավականին քիչ եք ներկայանում հեռուստատեսային նախագծերում: Ինչո՞վ Ձեզ գրավեց «Ֆուլ հաուսում» խաղալու առաջարկը:

-«Ֆուլ հաուսն» այսօրվա հեռուստատեսային լավագույն նախագծերից է, որն ինձ շատ է դուր գալիս: Շատ լավ պրոյեկտ է, որին մասնակցելը միայն դրական կողմեր ունի: Նաև՝ կերպարը դուր եկավ ինձ: Այսինքն՝ թե´ պրոֆեսիոնալ, թե´ որակական, թե´ կերպարային առումով առաջարկը գրավեց ինձ:

-Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշել է, որ ըստ կերպարի՝ օգնելու եք Սերգեյին, որպեսզի տկն Տամարան բաժանվի նրանից: Ի՞նչ բնավորություն ունի Ձեր հերոսուհին:

-Իրականում դեռևս կերպարի ֆունկցիան և ընդհանուր գծերը գիտեմ, սակայն գույները, «ոսկերչական աշխատանքը» նոր պետք է անենք: Նկարահանումները դեռ չենք սկսել, իսկ կերպարի հիմնական գույները գտնում ենք հենց նկարահանումների ժամանակ: Դերը խաղալու ընթացքում այդ գույները հաճախ միամիտ են բացվում:

-Հեռուստատեսությունում Ձեզ քիչ տեսնելը պայմանավորված է առաջարկների պակասո՞վ, թե՞ Ձեր խիստ ընտրությամբ:

-Երկրորդ տարբերակը: Միգուցե սուբյեկտիվ է, բայց շատ եմ կարևորում, որ ինձ դուրեկան լինեն աշխատանքը, որ անում եմ, դերը, որ խաղում եմ, մարդիկ, ում հետ աշխատում եմ: Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, թերի է, սցենարը, ռեժիսորը լավը չեն, ես սկսում եմ շատ վատ որակ տալ, չուզենալով անել իմ աշխատանքը, ինչն ինձ համար սարսափելի է:

Ինձ համար իսկապես շատ կարևոր է՝ որտեղ եմ նկարահանվում, ում հետ եմ աշխատում: Բացի այդ, մի քանի տարի առաջվա համեմատ հիմա ավելի քիչ նախագծեր են արվում: Առաջարկը երբեք էլ շատ մեծ լինում, քանի որ շուկան փոքր է, տարվա ընթացքում մի քանի տասնյակ ֆիլմեր, նախագծեր չեն նկարահանվում: Փորձում եմ եղած տարբերակներից ընտրել լավագույնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular