ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փելոսին հայտարարել է, որ Թայվանի մեկուսացումն ԱՄՆ-ը թույլ չի տա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանին չի հաջոցվի մեկուսացնել Թայվանն աշխարհից, այդ թվում նաև ամերիկացի քաղաքական գործիչների այցերի համատեքստում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը թույլ չի տա Պեկինին Թայպեյի նկատմամբ նման ծրագրեր իրագործել։

«Չինաստանը փորձում էր մեկուսացնել Թայվանը։ Սակայն նրանք չեն անի դա՝ թույլ չտալով մեզ այցելել այնտեղ։ Մենք թույլ չենք տա մեկուսացնել Թայվանը, նրանք չեն կազմում մեր այցելությունների ժամանակացույցը», - նշել է Փելոսին։

Ամերիկյան խորհրդարանի ստորին պալատի խոսնակն այս հայտարարությունն արել է Թայվանից ու Հարավային Կորեայից հետո Ճապոնիա կատարած իր այցի ավարտի ֆոնին։ Չնայած Պեկինի բողոքին՝ Փելոսիի այցը Թայպեյ օգոստոսի 3-ին այնուամենայնիվ կայացավ, ինչին ՉԺՀ-ն ծայրահեղ բացասական արձագանք տվեց։ Փելոսիի նման քայլին ի պատասխան Չինաստանը մասամբ սահմանափակեց որոշակի ապրանքների ներմուծումը Թայվանից և արտահանումը Թայվան, ինչպես նաև լայնամասշտաբ զորավարժություններ սկսեց կղզու շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular