ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջիկայում թանկացման նոր ալիք է սպասվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում առաջիկայում թանկացման նոր ալիք է սպասվում։ Եթե լավ եղանակն ու առատ բերքի տարի լինելու հանգամանքը թույլ տվեց որոշակիորեն զսպել գների չափազանց մեծ բարձրացումը, գնաճը ընդամենը 10 տոկոսի սահմաններում եղավ, ապա փաստն այն է, որ արդեն աշնանից սկսած՝ լուրջ գնային թանկացումներ են սպասվում, իսկ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում հնարավոր թանկացումներից հանրությանը պահելու համար։

Դոլարի փոխարժեքի կտրուկ նվազումն ու դրամի արժևորումը լուրջ հարված է հասցրել արտահանողներին և հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Ներմուծողներն առայժմ կարողանում են դոլարի փոխարժեքի անկման շնորհիվ որոշակիորեն գները պահել ողջամտության սահմաններում, սակայն առաջիկայում մասնագետները ակնկալում են դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացում, ինչը հանգեցնելու է աննախադեպ գնաճի։ Առաջիկա օրերին կհրապարակվի հուլիս ամսվա տվյալները։

Հունիսին գնաճը կազմում էր 10.3, մայիսին՝ 9 տոկոս, ապրիլին՝ 8.4։ Ամսեամիս գնաճը թանկանում է, ընդ որում հունիսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում գնաճը կազմել է 17.1 տոկոս, միայն սննդամթերքը՝ 17 տոկոս։ Բարձր գնաճ է արձանագրվել ալյուրի, հացի, մակարոնեղենի շուկայում։ 44-օրյա պատերազմից հետո ցանքատարածությունների զգալի մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանը ստիպված է լինում հացահատիկ ներմուծել ԵԱՏՄ երկրներից։ Ռուսաստանը ևս բարձրացրել է իր գները և առաջիկայում հանրությունը հերթական անգամ իր գրպանի հաշվին է զգալու գների զգալի աճը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել ներքաղաքական լուրջ ճգնաժամի։

Էդգար Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular