ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա պետք է փոխվեր և հասկանար, որ սխալվել է, երբ ասել է՝ դուք գեղ եք. Դիանա Մալենկո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասանուհի Դիանա Մալենկոն Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում մարմնավորում է մանուշակագույն մազերով և փիրսինգով Լիզին: ԱՄՆ-ում մեծացած աղջիկն իր ըմբոստությամբ և անկախությամբ գրավել է Դիանային ու իր ուրույն տեղը գտել դերասանուհու կերպարների մեջ: 

Tert.am Life-ը Դիանայի հետ զրուցել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ու իր կերպարի մասին:

 Դիանա, գիտեմ, որ առանձնահատուկ վերաբերմունք ունես կերպարիդ՝ Լիզի հանդեպ: Ի՞նչ էր քեզ համար նշանակում Լիզին մարմնավորելը:

 - Ի սկզբանե «Կյանք ու կռվի» երկու մասերի նախագիծը մեկն էր: Երբ կարդացի ընդհանուր սցենարը, երազում էի, որ ինձ բաժին հասնի Լիզի դերը: Ինձ համար կարևոր էր, որ հանդիսատեսը տեսնի ոչ թե արտաքին գովազդը, այլ բովանդակությունը: 

Որպես դերասանուհի՝ Լիզի կերպարը բոլոր հնարավորությունները տալիս էր բացվելու, աճելու, իրական լինելու: Այդ խենթ աղջիկն իր մեջ շատ շերտեր ունի: 

 -Նա քեզ այդքան հարազատ էր, հոգեվիճակի մեջ կարողացար մտնել, որովհետև իրականում ինքդ էլ ունե՞ս այդ խենթությունը:

 

- Լիզն այն քիչ տեսակն է, որն իրոք պակասում է մեր երիտասարդության մեջ: Շատ կուզեմ երիտասարդությունը մի փոքր վարակվի Լիզից: Մենք ասում ենք՝ մեր երիտասարդներն ազատ են, անկեղծ, ասում են այն, ինչ մտածում են, չեն վախենում, բայց այդպես չէ: Գժություն չկա հայ երիտասարդության մեջ: 

Իմ մեջ կա այդ խենթությունը, ամենասյուռ տեղերում ճիշտն ասելու ունակությունը: Սակայն ես նախանձում եմ Լիզին, որովհետև ես այդքան համարձակ չեմ, որքան ինքն է: Ուզում եմ, որ ինքն ինչ-որ բան փոխի իմ մեջ:

 -Ֆիլմում Լիզը փոխվում է նաև արտաքնապես. մանուշակագույն մազերով ու փիրսինգով աղջիկը դառնում է Դիանա Մալենկոյի առօրյա կերպարն ու բնորոշվում որպես ախմախ հաղորդավարուհի:) Փոփոխության հետ համաձա՞յն էիր:

-Այդ արտահայտությունը ներքին հումոր է, որը միշտ անում է Մհերը: Սցենարում մեր առօրյայից այլ հումորներ էլ էին ներառված:

 Ինչ վերաբերում է անցմանը՝ ինձ ավելի հոգեհարազատ է Լիզը մանուշակագույն մազերով, քան ախմախ հաղորդավարուհու:) Ինձ հոգեհարազատ են Լիզի խոսքը, մի քիչ խենթ բնավորությունը, սակայն փոփոխությունը պետք էր: Լիզը պետք է փոխվեր և հասկանար, որ սխալվել է, երբ ասել է՝ դուք գեղ եք: Ֆիլմում հակասում էին Լիզի արտաքինն ու բովանդակությունը, փոփոխությունից հետո կրկին հակասություն կլիներ: Ներքին փոփոխության հետ կերպարային փոփոխությունը պարտադիր էր:

 

հեր Մկրտչյանն այն  քիչ ռեժիսորներից է, ում հետ աշխատելու դեպքում դերասանի մոտ աճ ենք նկատում: Դերասաններն էլ փաստում են, որ նա քամում է, սակայն ստանում  ցանկալի արդյունքը: Ինչպե՞ս ընթացավ աշխատանքդ Մհերի հետ:  

-Ռեժիսորի աշխատանքը շատ կարևոր է: Նկարահանման ժամանակ կերպարն աճում է, այդ աճն առաջին հերթին ապահովում է Մհերը, հետո միայն՝ ես կամ այլ դերասան: Մհերի հետ աշխատելը դերասանի համար հնարավորություն է՝ ներկայանալու լավ, նույնիսկ ավելին, քան կարող է: Իմ դեպքում այդպես է: Ես չգիտեմ, թե հանդիսատեսն ինչպես կընկալի այս ֆիլմն ու իմ կերպարը, սակայն կոնկրետ ինձ համար ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ֆիլմի ընթացքում կերպարս աճեց, բնավորության նոր գծեր բացահայտեցի: Կերպարը թղթին, իհարկե, հետաքրքիր էր, սակայն Լիզից մաքսիմալ հաճույք ստացա, երբ նկարահանումները վերջացնում էինք, որովհետև Լիզը մեծացավ, աճեց, փոխվեց: Բնավորության գծեր գտնելը ֆանտաստիկ էր:

 Առաջին հայացքից նա խենթ, խելառ կերպար է, հետո գտնում ես նրա բնավորության լրիվ այլ գծեր՝ անկեղծություն, համարձակություն ու ինձ համար ամենակարևորը՝ իրականում մանուկ լինելը:

 Իմ ու Մհերի աշխատանքում այդ հատվածը միշտ խառն էր ստացվում: Մհերն անընդհատ ասում էր՝ Դինա´, մանուկ մնա: Մենք այդ բնավորությունն ընթացքում ենք գտել: Գուցե Մհերն ի սկզբանե այդպես էլ պատկերացնում էր, բայց ես ընթացքում եմ գտել բնավորությունը: Երբ գտա այդ բնավորությունը, հասկացա, թե ինչպիսին պետք է լինի Լիզի կերպարը:

 

 -Մհերի հետ աշխատելուդ երկրորդ փորձն է, թեև նրա առաջին ֆիլմը, որում նկարահանվել ես, դեռ լույս չի տեսել: Ավելի հե՞շտ էր:

 -Չէ: Ֆիլմ նկարահանելիս Մհերը պերֆեկցիոնիստ է: Անհնար է, դու ասես՝ դե լավ, մի անգամ արդեն աշխատել եմ իր հետ, մոտավորապես գիտեմ՝ Մհերն ինչպիսին է: Ուզում է 20 անգամ աշխատես իր հետ, 21-րդ անգամն ուրիշ է լինելու, պահանջներն ու նշաձողն այլ են լինելու:

 Իր հարցազրույցներում, մեզ հետ շփումների ժամանակ Մհերը միշտ ասում ՝ ինձ համար հետաքրքիր է այն դերասանը, ում հետ աշխատելիս չեմ պատկերացնում՝ վերջում ինչ է ստացվելու: Մենք էդ ձևաչափով ենք աշխատում՝ ո´չ մենք գիտենք՝ վերջում ինչ է ստացվելու, ո´չ ինքը, սակայն անում է առավելագույնը: 

Կյանք ու կռիվը» դիտելուց հետո շատ ոգևորված էինք, որ Հայաստանում այս որակի ֆիլմ է նկարահանվել: Երկրորդ անգամ պրեմիերային եկանք պատրաստի պահանջներով ու նշաձողով: Մտավախություններ ունե՞ս երկրորդ ֆիլմի հաջողության հետ կապված:

 -Այս թեմայով Մհերն ասաց, որ մինչև ֆիլմի՝ էկրաններից իջնելը ունենալու է մտավախություններ: Եթե անկեղծ, ես գրեթե վստահ էի, որ առաջին ֆիլմն ավելի բուռն է ընդունվելու: Դա նորմալ է, համաշխարհային պրակտիկայում էլ է այդպես: Որպես կինոման՝ կարող եմ ասել, որ երբ ֆիլմի առաջին մասը ֆանտաստիկ է ընդունվում, մարդկանց սպասումներն ավելի են բարձրանում, երկրորդը եթե նույնիսկ նույն սանդղակին լինի, հանդիսատեսին թվում է, որ ցածր էր: Թե որն է ավելի հոգեհարազատ ստեղծագործական կազմին ու ռեժիսորին, հարցի մյուս կողմն է:

 Բացի այդ, առաջին ֆիլմում երիտասարդ, պարզ հերոսներ են, իրենց կյանքի հարցականներով, մաքուր սեր, ընկերություն կա: Բնական է, որ հանդիսատեսին ավելի է գրավելու պարզ, մաքուր սերը, Աննայի և Տիգրանի պատմությունը, ընկած հերոսը: Երկրորդ ֆիլմն ավելի հասուն է: Ինձ համար առաջին ֆիլմը երեխա էր, երկրորդ ֆիլմն այն մասին է, թե ինչպես է այդ երեխան 25 տարի անց, երբ մեծացել, հասունացել է, աճել ու փոխվել է:

 Ես ենթադրում էի, որ առաջին ֆիլմն ավելի բուռն կընկալվի, քան երկրորդը: Սակայն այս ֆիլմը երկու անգամ նայելուց հետո կխոսեմ հանդիսատեսի հետ: Վստահ եմ՝ այս ֆիլմն ուրիշ շերտ է թողնելու: 

 Ըստ քեզ՝ ո՞րն էր առաջին ֆիլմի ամենաուժեղ կողմը, ո՞րն է երկրորդինը:

 -Երկրորդ ֆիլմի ամենաուժեղ կողմերից մեկն այն իրականությունն է, որում մենք ապրում ենք: Մենք իրականում ունենք այնպիսի հերոսներ, ինչպիսին Արմանն է: Ունենք նույնիսկ այնպիսի օլիգարխի տղա, ով կարող է թողնել զենքը, բայց հետ գալ, որովհետև կան Արմաններ: Վարուժի կերպարը՝ Նարեկն էլ ապագա հերոսն է: Արմանը կոմանդոր էր, գուցե հաջորդ կոմանդորն ինքը լինի:

 Ֆիլմը շատ ճշմարտացի է: Ապրիլյան պատերազմն ամենավառ օրինակն է:  Հերոսները կան մնացել են ու լինելու են: 

Առաջին ֆիլմում, երևի թե, պարզությունն է ամենաուժեղ կողմը, բոլոր կողմերը շատ ուժեղ են: Անհնար է՝ ինչ-որ մեկը ծնող, տատիկ-պապիկ, եղբայր, բարեկամ չունենա, ով մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Շատ է հուզում, բոլորիս սրտին դիպում է: Երկրորդում ապրիլյան դեպքերն են ներառված, դա էլ է դիպչում մեր սրտին:

 Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Դիանայի անձնական արխիվից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular