ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրկեսը գնաց, բայց ծաղրածու Դիկը մնաց. Բաքվում Իսրայելի դեսպանը ձեռնամուխ է եղել Նիզամիին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Infoteka24.ru-ն գրում է, որ Թավրիզի իբր «ադրբեջանական» լինելու մասին գրքերով էժանագին սադրանքից հետո Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը բռնել է Նիզամի Գյանջավից։ Այժմ նա իր սոցիալական ցանցերում տարածում է այն միտքը, որ Նիզամին ադրբեջանցի բանաստեղծ է։

«Չեմ համբերում կարդալու այս հրաշալի գիրքը ադրբեջանցի մեծ բանաստեղծ և փիլիսոփա Նիզամի Գյանջավիի ստեղծագործության մասին, որը ստացել եմ Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնից: Մենք հիանալի հանդիպում ունեցանք գործադիր քարտուղար Ռովշան Մուրադովի հետ քննարկելու Իսրայելի և Ադրբեջանի միջև ներկա և ապագա համագործակցությունը», - գրել է Դիկը իր Twitter-ում:

Հատկանշական է, որ Թավրիզի և Նիզամիի մասին գրքերով նրա «կրկեսը» սկսվել էր այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը հստակ հայտարարել էր, որ թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմաններում, ինչը հոդս է ցնդեցնում Բաքվի հույսերը տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու հարցով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular