ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը բանակցությունների ժամանակ գաղտնի առաջարկ է արել Էրդողանին. The Washington Post

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի շրջանցել արեւմտյան պատժամիջոցները թուրք գործընկերների օգնությամբ, գրում է The Washington Post-ը։

Պարբերականի տվյալներով` Մոսկվան առաջարկել է Անկարային թույլ տալ գնելու թուրքական նավթավերամշակման գործարանների, նավթային տերմինալների և ջրամբարների բաժնետոմսերը։ Այսպիսով, Կրեմլը հույս ունի թաքցնել նավթի ծագումը և շրջանցել ԵՄ էմբարգոն:

Ռուսական կողմը նաև խնդրում է Թուրքիային թույլատրել արդյունաբերական ընկերություններին գործունեություն ծավալել երկրում ազատ տնտեսական գոտիներից դուրս։ Մոսկվան նաև մի քանի թուրքական պետական ​​բանկերի խնդրել է թղթակցային հաշիվներ բացել ռուսական բանկերի համար:

Էրդողանն իր հերթին ակնկալում է, որ Ռուսաստանը կհամաձայնի Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողությանը։

Հստակեցվում է, որ այս պահին անհնար է ասել, թե արդյոք Անկարան կաջակցի Ռուսաստանի խնդրանքներին, քանի որ թուրքական բանկերն ու ընկերությունները կարող են հայտնվել երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի տակ և կորցնել մուտքը դեպի արևմտյան շուկաներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular