ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանության հերթական արարը․ Բերձորն ու Աղավնոն հանձնում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախումբն ամեն ինչ անում է օր առաջ Բերձոր քաղաքն ու Աղավնո գյուղը դատարկելու համար։

Դեռևս երեկ առավոտյան Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր հայտնել, թե, իր տեղեկություններով, Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, մինչև սեպտեմբերի 1-ը Բերձորն ու Աղավնոն դատարկելու, դրանք ադրբեջանցիներին հանձնելու, իսկ երթևեկությունը նոր և կիսավարտ ճանապարհով կազմակերպելու համար։

Աղավնո գյուղի բնակիչներին տեղեկացրել են, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից, Արցախի Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն է Աղավնոյի բնակիչներին հանդիպման կանչել գյուղի դպրոցի շենքում և հայտնել տխուր լուրը։ Փոխարենը Արցախի կառավարությունը Աղավնոյի բնակիչներին առաջարկում է ամեն շնչին 40000 դրամ, որպեսզի կարողանան վարձ տալ, և 10 միլիոն դրամի սերտիֆիկատ՝ տուն գնելու համար, սակայն այդ գումարը ոչ թե բավարար չէ, այլև ընդհանրապես անհնար է որևէ տուն գնելու համար։

Պատերազմից հետո հայտնի էր, որ Աղավնոն պետք է հանձնվի ադրբեջանական կողմին, իսկ այժմ միջանցքը փակվելուց հետո հայտնվելու են ադրբեջանական շրջափակման մեջ։ Արցախի նախագահը ամիսներ շարունակ հայտարարում էր, թե Բերձորը հանձնելու են, սակայն Աղավնոյի համար բանակցում են, ավելին Աղավնոյում լայն շինարարություն էին սկսել, և գյուղացիները հույս ունեին, թե իրենք կմնան այդ տարածքում, մինչդեռ պարզվում է, որ վաղուց այլևս որոշված է, որ նրանց գյուղը պետք է հանձնեն ադրբեջանցիներին։ Հայաստանի իշխանությունները որևէ բառ այս կապակցությամբ չեն ասում, փոխարենը անընդհատ փորձում են ապատեղեկացնել և մանիպուլացնել հանրությանը, կամ էլ մեղադրանքներ հղել նախկինների հասցեին, իբր թե նախկինների մեղքով է, որ ստիպված են դիմել այսպիսի գործողությունների։

Ըստ էության, Արցախի հանձնման դավաճանական ծրագիրը Նիկոլ Փաշինյանը անխափան շարունակում է թուրք-ադրբեջանական տանդեմի զգոն ուշադրության ներքո և բոլոր մեղքի սլաքները ուղղում է այժմ արդեն նոր թիրախ դարձած ռուսական խաղաղապահ դարձած զորախմբի ուղղությամբ։ 

Հայկ Լևոնյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular