Պատմության այս օրը (օգոստոսի 8)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լեռնագնացների համաշխարհային օր, Ակնաբույժների համաշխարհային օր, Բութան՝ Անկախության օր, Շվեդիա՝ Դրոշի օր, Չինաստան՝ Հայրերի օր, Գերմանիա՝ Աուգսբուրգյան խաղաղության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1225 – տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև, որի արդյունքում ճակատամարտում դաշնակիցները պարտվել են՝ կորցնելով 20000 զինվոր, իսկ շահը գրավել է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպել խաղաղ բնակչության ջարդ։
1905 – ծնվել է արձակագիր և լրագրող Վախթանգ Անանյանը։
1926 - ծնվել է խորհրդահայ կինոռեժիսոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը»)։
1930 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի բասկետբոլիստ Ջերրի Թարխանյանը։
1980 – ծնվել է ռաբիս երգիչ Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան)։
1982- Փարիզի հատուկ ջոկատայինները Փարիզի «17-րդ շրջանում» վնասազերծել են ռումբ, որը տեղադրելու համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Արծիվներ» հայկական ահաբեկչական կազմակերպությունը։
1987 – վախճանվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։
1992– Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են հայկական Արծվաշեն գյուղը։
- Մարտակերտի երկնքում ЗУ-23-2 մարտկոցով խփվել է ադրբեջանական Ми-24 ռազմական ուղղաթիռ։
2004- Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
2006- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին շնորհվել է «Բարեկամության» շքանշան։
2009– վախճանվել է հայազգի քուրդ երգիչ Արամ Տիգրանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1570— Սեն-Ժերմենյան պայմանագրով դադարել է երրորդ կրոնական պատերազմը Ֆրանսիայում։
1628— հոլանդացիները Կուբայի ափերի մոտ զավթել են 80 տոննա արծաթով բեռնված իսպանական նավեր։
1648—Թուրքիայում ենիչերների կողմից գահընկեց է արվել և մահապատժի է ենթարկվել հոգեկան հիվանդ թուրքական սուլթան Իբրահիմ 1-ինը։
1786—Ժակ Բալման և Միշել Պիկկարդը աշխարհում առաջին անգամ նվաճել են Ալպերի ամենաբարձր լեռնագագաթ հանդիսացող Մոնբլանը։
1815— Նապոլեոնը արտաքսվել է Սուրբ Հեղինե կղզի։
1854— «Smith & Wesson» ընկերությունը սկսել է արտադրել փամփուշտներ։
1899 — Մինեսոտացի ամերիկացի գյուտարար Ալբերտ Մարշալլը արտոնագրել է իր ստեղծած սառնարանը:
1900 — Բրուկլինի (Մասաչուսեթս նահանգ) Լոնդգվուդյան կրիկետային ակումբի հրապարակում սկսվել է լաուն-թենիսի միջազգային ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Գավաթը նվիրել էր ամերիկացի Դուայտ Դեվիսը, որի անունից էլ այդ սկսել են կոչել այդ գավաթի առաջնությունը:
1900 —վախճանվել է չեխ ինժեներ և գործարար էմիլ Շկոդան, որը հանդիսանում է հանրահայտ Škoda մեքենաշինական գործարանի հիմնադիրը:
1902 – ծնվել է անգլիացի ֆիզիկոս Պոլ Անդրիեն Մորիս Դիրակը:
1910-պարսկական կառավարական զորքերը գերի են վերցրել Պարսկաստանում ապստամբություն բարձրացրած Սատտար-խանին և Բեգիր-խանին:
1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը գրավել է Պրահան, որը հանդիսանում էր Վարշավայի ամրացված արվարձանը:
1918 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ամյենի ճակատամարտը:
1929- «Գրաֆ Ցեպելին» դիրիժամլը սկսել է իր շուրջերկյա թռիչքը:
1935-Գերման Գյորինգը Գերմանիայում նշանակվել է նոր արդյունաբերական ճյուղի՝ հեռուստատեսության, ղեկավար:
1937 –ծնվել է ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դասթին Հոֆմանը:
1944-Բեռլինում 8 գերմանացի սպաներ, այդ թվում ֆելդմարշալ ֆոն Վիցլեբենը, որոնք մեղադրվել էին Հիտլերի դեմ կազմակերպված մահափորձի մեջ կախվել են դաշնամուրի լարերով:
1945 – ԽՍՀՄ-ը պատերազմ է հայտարարել Ճապոնիային։
1947 —վախճանվել է սպիտակ շարժման ղեկավարներից մեկը հանդիսացող ռուս զորահրամանատար Անտոն Դենիկինը:
1960- Հարավային Քասայի նահանգը հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից դուրս գալու մասին:
1966-Չինաստանում հայտարարվել է կուլտուրական հեղափոխության սկիզբը:
1967 – ստեղծվել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան՝ ԱՍԵԱ-ն։
1969-առաջին և վերջին անգամ ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջնությունը հաղթել է Առաջին խմբի թիմը՝ Լվովի «Կարպատները»:
1974-ԱՄՆ-ում Ուոտերգեյթյան սկանդալի պատճառով հրաժարական է տվել ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը:
1983-Գվատեմալայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում:
1990-Իրաքը հայտարարել է Քուվեյթի անեքսիայի մասին:
2008 - Մեկնարկել են Պեկինի ամառային օլիմպիական խաղերը:
- Վրաստանը հարձակվել է Հարավային Օսիայի վրա, սկսվել է ռուս-վրացական պատերազմը:
2019- Հնդկաստանը սահմանադրական փոփոխություն է կատարել և վերացրել է 370 հոդվածը` զրկելով Պակիստանի հետ վիճելի Ջամմու և Քաշմիր շրջանների ինքնավարությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը