ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Վաշինգտոնին տեղեկացրել է պատերազմի ժամանակ Մոսկվայի հետ բանակցությունների մասին. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ Մոսկվայի հետ բանակցությունների բովանդակությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես զեկուցել է Վաշինգտոնին, որից հետո այդ մասին իմացել են Բաքվում: Այդ մասին ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Solovyov LIVE ծրագրում։

Փորձագետը խոսել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է Ռուսաստանը՝ փորձելով արագ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը։ Նրա խոսքով Փաշինյանը Վաշինգտոնին անմիջապես տեղեկացրել է Մոսկվայի հետ տարվող իր բոլոր բանակցությունների մասին։

«Իսկ ինչպե՞ս պետք էր Հայաստանին օգնել Ղարաբաղյան պատերազմում, երբ Ռուսաստանի ղեկավարության փակ գծի ցանկացած խոսակցությունից հետո, որը Ռուսաստանի ղեկավարությունը ունենում էր Երևանի հետ, մեկուկես ժամ հետո Բաքվից հետզանգ էր լինում և խնդրանք չանել այն, ինչի մասին խոսք էր գնում, բայց չէ՞ որ այդ հեռախոսագիծը փակ է։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենում: Այնպես որ, հավանաբար, Փաշինյանը անմիջապես զանգում էր ԱՄՆ, հայտնում ամեն ինչ, իսկ նրանք էլ անմիջապես զգուշացնում էին ադրբեջանական կողմին»,- ասել է Սատանովսկին։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ ձգտել է ղարաբաղյան հակամարտության հավասարակշռված կարգավորմանը և մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանի համար շատ ավելի լավ պայմաններ է առաջարկել, քան նրանք, որոնք համաձայնեցվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ավելին, Ադրբեջանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկած պայմաններին, սակայն Հայաստանի վարչապետն է հրաժարվել դրանցից, ուստի հետագայում Բաքուն այդ մասին չի բարձրաձայնել։

«Ինչո՞ւ պետք է բարձրաձայնի, եթե Փաշինյանը ամեն ինչ ձախողել է»,- պարզաբանեց փորձագետը։

Հայաստանը կարող է լինել Ռուսաստանի դաշնակիցը, համոզված է Սատանովսկին:

«Բայց կոնկրետ մարդկանց, այս կամ այն ​​կառույցի ղեկավարների մասով այսօր ես շատ զգույշ կհայտնեի այդ տեսակետը»,- ասել է նա։

Նրա խոսքով, հայկական բանակում իրականացված բարեփոխումները, որոնք Փաշինյանը իրականացրել է 2018 թվականին իշխանության գալուց հետո, մեծապես հանգեցրել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի հայության համար աղետալի արդյունքների։

«Ինչպիսի՞ զտումներ է կազմակերպել նույն Փաշինյանը Հայաստանի ուժայինների համար: Հենց նրա դերն է մեծ այն բանում, որ Ղարաբաղի պաշտպանությունը ձախողվեց»,- ասել է Սատանովսկին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular