ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը հնարավորություններ կգտնեն լուծելու տարաձայնությունները քաղաքական երկխոսության շրջանակում. Չինաստանի ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից: Այս մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է Regnum գործակալությունը:

«Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ կպահպանեն հրադադարի պայմանավորվածությունները և կխուսափեն իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Վենբինը։

Նա նշել է, որ երկու հանրապետություններն էլ բարեկամական են Չինաստանի համար։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը հնարավորություններ կգտնեն լուծելու տարաձայնությունները քաղաքական երկխոսության շրջանակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular