ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը Հայաստանին զրկում է ինքնիշխանությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունը զրկվում է իր ինքնիշխանությունից։ Այսուհետ Հայաստանում այլևս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված ենք մաքսակետերով կամ անցակետերով անցնել, կամ շրջանցել ճանապարհը, եթե ուզում եք առանց խոչընդոտների անցնել Մեղրի-Ագարակ ճանապարհը։ Ռուս խաղաղապահները արդեն հսկում են ճանապարհը, կանգնեցնում բոլոր քաղաքացիներին, ստուգում, ապա նոր բաց թողնում։ Այդ մասին Հայաստանի քաղաքացուն նախօրոք չի տեղեկացվել, և Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծ բախվում են այս խնդրին։

Հայաստանի գործող իշխանությունները բոլորովին բացատրություն չեն տվել, թե ի՞նչ գործ ունի օտար, թեկուզ դաշնակից պետության խաղաղապահները Հայաստանի տարածքում՝ ստուգելու Հայաստանի քաղաքացու մեքենան, խոչընդոտելու նրա ազատ տեղաշարժի իրավունքը։

Փաշինյանական վարչախմբից որևէ մեկը չի բարեհաճել անգամ տեղեկացնել, միայն Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն է պատասխանել լրատվամիջոցների հարցերին՝ նշել, որ դա սովորական պրակտիկա է, պարբերաբար տեղի է ունենում կախված ինչ-ինչ իրողությունների հետ։ Մինչդեռ այս մասին պետք է տեղեկություն տարածեին իրավապահները, Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունները, մանրամասն պարզաբանեին, թե ինչ վտանգ է սպառնում Հայաստանի քաղաքացուն, կամ ինչ վտանգ է բխում այդ քաղաքացու Մեղրիից Ագարակ անցնելու համար։

Խնդիրն ավելի նուրբ է այն առումով, որ Մեղրին է գտնվում հայ-ադրբեջանական առևտրի հիմնական թիրախում, հենց այդտեղ է, որ Ադրբեջանը ցանկանում է իր մայրուղին և երկաթուղին անցկացնել, և դա է ցանկանում դարձնել իր կողմից վերահսկվող միջանցքը։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Մեղրիի շուրջ, առավել քան մտահոգիչ է, Հայաստանի ինքնիշխանությունը փաշինյանական վարչախմբի գործուն ջանքերի շնորհիվ հավասարվել է զրոյի, և Հայաստանը մնացել է բացառապես Ռուսաստանի և ռուս խաղաղապահների բարի կամքի հույսին։

Գործող իշխանությունները համառորեն շարունակում են հանձնել Հայաստանը՝ մաս առ մաս, դրույթ առ դրույթ, իսկ ցավից գալարվող քաղաքացիները այդպես էլ չեն կարողանում ինքնակազմակերպվել և իրենց աթոռներից դուրս շպրտել փաշինյանական վարչախմբի ապիկար և դավաճան ներկայացուցիչներին։

Նարեկ Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular