ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Մակրոնի մոտ կբարձրացնեն սփյուռքահայերի առաջ Հայաստանի դռները փակելու հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի Հարավային համակարգող մարմիների նախագահ Մացակ Փոլադյանի նախաձեռնությամբ օգոստոսի 10-ին կայանալու է ֆրանսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 

Ֆեյսբուքյան իր էջում Մացակ Փոլադյանը գրել է.

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հարգելի հայեր։ Ֆրանսիայում, Փարիզում, չորեքշաբթի օր` 10 օգոստոսին տեղի է ունենալու Հարավային ֆրանսիայի համակարգող մարմիների հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Քննարկվելու է Ֆրանսիայի ներքին և արտաքին հարցերը՚ օրակարգի մեջ դրված են նաեւ Արցախի այս վերջին իրադարձություների հարցերը, Հայաստանի իրավիճակը ու այն հարցը, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը դռներ փակում կամ խոչընդոտներ է առաջացնում մեր Սփյուռքահայության համար, ընդ որում քննարկվելու են ազատ խոսքի իրավունքի սահմանափակման հարցով և քաղաքական հարցով բանտարկված մարդկանց հարցով։ Ֆրանսիայի Հարավային համակարգող մարմիների նախագահ Տոքթ.Մացակ Փոլատեանի գլխավորությամբ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular