ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան և Արցախ մուտքի հարցը կարգավորվում է Բաքվից. հայկական ընդդիմություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Ադրբեջանում է լուծվում  Հայաստան և Լեռնային Ղարաբաղ քաղաքացիների մուտքի իրավունքի հարցը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Այդպես է մեկնաբանել քաղաքական գործիչը Նիդերլանդների «Հայ դատի» Հայկական ազգային կոմիտեի ղեկավար Մասիս Աբրահամյանին Հայաստան մուտքի արգելքը:

«Նիդերլանդների «Հայ դատի» Հայկական ազգային կոմիտեի ղեկավար Մասիս Աբրահամյանը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա», անկախ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին արգելվել է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ»,- արգելքների օրինակներ է բերել Բաբայանը:

«Ադրբեջանի կառավարության հայաստանյան ներկայացուցչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է կառավարել Հայաստանը»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ Նիդերլանդների «Հայ դատի» Հայկական ազգային կոմիտեի ղեկավար Մասիս Աբրահամյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի տարածք, և նա մնացել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտում։

Հուլիսի 31-ին անկախ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ (Լեռնային Ղարաբաղ): Կուսակցությունը հայտարարել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության ցուցումով են Հովհաննիսյանին արգելել մուտք գործել Արցախ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular