ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ ներքին համոզմամբ` իմ դատավճիռն արդեն պատրաստ է. Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը սահմանող օրենքը` ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը, հակասահմանադրական է։
 
Նշենք, որ 163-րդ հոդվածը սահմանում է երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Չալաբյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։ Այն նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
 
«Չկա ապացույցների շղթա, որը ցույց է տալիս, որ այդ հանցակազմը գոյություն է ունեցել ընդհանրապես։ Այսինքն` հանցակազմը եթե բացակայում է, խոսք լինել չի կարող մեղադրանքն ընդունել-չընդունելու մասին»,- ասաց Չալաբյանը։
 
Նա անդրադարձավ նաև իր գործով անցնող Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանին` ասելով, որ երկուսին էլ նույն մեղադրանքն է առաջադրվել, սակայն Սարգսյանի դեպքում ընտրվել է ամենամեղմ խափանման միջոցը, իսկ իր նկատմամբ` ամենադաժանը։
 
Չալաբյանը հավելեց, որ իր ներքին համոզմամբ՝ իր դատավճիռն արդեն պատրաստ է և դարակներից մեկում է դրված, որով նա ամենածանր պատիժն է ստանալու, իսկ Էմմա Սարգսյանը` ամենամեղմը։
 

«Սա դատավարություն չէ ընդդեմ Չալաբյանի և Սարգսյանի, սա դատավարություն է` Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի։ Ուստի առաջարկում եմ հանել մեղադրանքը նրա վրայից և որպես վկա դիտարկել»,- ասաց Չալաբյանը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular