ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Տաջիկստանում զորավարժություններ կանցկացնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Տարածաշրջանային համագործակցություն-2022» զորավարժությունները կանցկացվեն այս տարվա օգոստոսի 10-ից 20-ը Դուշանբե քաղաքում։

Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին, զորավարժությունների մասնակիցներին ողջունել է Տաջիկստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Մարկ Պոմերսհայմը։

Տաջիկստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ զորավարժությունները կազմակերպել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, մեծացնել զանգվածային ոչնչացման զենքեր, ահաբեկչական տարրեր և թմրանյութեր որսալու կարողությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular