ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հետ կապված Եվրոպայի գազային երազանքները կկործանվեն հակամարտությամբ. Foreign Policy

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ura.news-ը գրում է, որ գազի այլընտրանքային մատակարարումների մասին Եվրոպայի երազանքները կարող են փլուզվել Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի հակամարտությամբ: Այս մասին հայտնել է ամերիկյան Foreign Policy ամսագիրը։

«Ադրբեջանը բախվում է մատակարարումների ներքին սղության։ Էլեկտրաէներգիայի անջատումները վերջին տարիներին գնալով ավելի հաճախակի են դարձել, ինչը երկիրը չի զգացել 1990-ականներից ի վեր, քանի որ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի 90%-ը արտադրվում է գազով աշխատող էլեկտրակայանների կողմից, իսկ դա լավ բան չի խոստանում գազի արտահանման ծրագրերի հարցում»,- գրել է Foreign Policy-ն:

Հրատարակությունը նշել է, որ Ադրբեջանը պետք է ներդրումներ գտնի էներգետիկ ոլորտի համար, եթե ցանկանում է դառնալ էներգիայի այլընտրանքային աղբյուր Եվրոպայի համար։ Այդ երկիրը կենտրոնական է համարվում էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Եվրոպայի ջանքերում, գրել է ամսագիրը, սակայն գազի ներկրման աճն անիրականանալի է, չնայած դրա մասին արվաշ բազմաթիվ հայտարարություններին։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական արյունալի պատերազմից երկու տարի անց ռազմական գործողությունների վերսկսումը Բաքվի նկատմամբ արևմտյան քաղաքականության ձախողման ևս մեկ նշան է», - գրել է Foreign Policy-ն։

Եվրամիությունը մասնակի էմբարգո է սահմանել ռուսական նավթի վրա և հաստատել այլ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ կապված Ուկրաինայում հատուկ գործողության հետ։ Արևմտյան առաջնորդները հայտարարել են նաև Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ծրագրերի մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ հակառուսական պատժամիջոցները վնասում են միայն այն երկրներին, որոնք դրանք սահմանում են։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ անդրանատոլիական գազատարը կարող է ռուսական գազի այլընտրանք դառնալ Եվրոպայի համար։ Այն Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծն է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular