ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան գաղտնի քննարկել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրիտանացի դիվանագետները գաղտնի քննարկել են Թուրքիայի ավելի քան 1.5 մլն քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցը: Այս մասին գրում է Sunday Times-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված դիվանագիտական նամակագրությունը:

Ավագ դիվանագետները նախարարը հաղորդել են, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման գործարքը կարող է հանգեցնել նրան, որ Բրիտանիան ստիպված կլինի կրկին ընդլայնել այդ արտոնությունը Թուրքիայում «հատուկ անձնագիր ունեցող» 1.5 մլն քաղաքացու համար: Պարբերականը պարզաբանում է, որ Թուրքիայում հատուկ անձնագրեր են տրամադրվում կառավարության անդամներին, պետական ծառայողներին, ուսուցիչներին եւ նրանց ընտանիքներին: Մինչեւ 2009 թվականի օրենսդրական փոփոխությունը նրանք Մեծ Բրիտանիա առանց վիզայի մուտքի իրավունք ունեին:

Դիվանագիտական փաստաթղթերի համաձայն, Եվրոփոլը երկրի ՆԳ նախարար Թերեզա Մեյին զգուշացրել է, որ միգրացիոն հոսքի ավելացումը կբարձրացնի ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Դաունինգ-սթրիթը հաստատել է փաստաթղթերի հավաստիությունը, սակայն արագորեն հայտարարություն է հրապարակել, որ Մեծ Բրիտանիան մտադիր չէ բացել իր սահմանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular