ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Բաքուն փորձում է օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայիում զբաղված է հատուկ գործողությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ, փորձում է ուժով հասնել իր նպատակներին Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Ադրբեջանը փորձում է առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից, երբ Ռուսաստանի ձեռքերն ամբողջությամբ կապված են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Բաքուն, հետևաբար, հասկանում է, որ Ռուսաստանը, ըստ ամենայնի, չի ցանկանա Լեռնային Ղարաբաղ տեղափոխել զորքերի մեծ կոնտինգենտ, եթե այնտեղ լուրջ պատերազմ սկսվի։ Դա Ադրբեջանին թույլ կտա վերջնականապես լուծել Ղարաբաղի հարցը։ Ադրբեջանի համար գլխավորը դեպքն այնպես ներկայացնելն է, որ ինքն է ենթարկվել հայկական կողմից ագրեսիայի, հայկական կողմը չի կատարել պայմանավորվածությունները, շարունակել է հարձակվել ադրբեջանցիների վրա, և այդ պատրվակով էլ սկսվել են ռազմական գործողությունները: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ ռուսական խաղաղապահ զորախումբը բավականին թույլ է թե՛ թվաքանակով, թե՛ սպառազինության առումով, նա չի կարող որևէ բանի հակադրվել։ Այն ուղղակի կարգելափակվի, և ամբողջ Լեռնային Ղարաբաղը կօկուպացվի»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել հայկական դիրքերը, ինչը տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման պատճառ է դարձել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular