Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով վնասվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը, բայց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը:
«Օգոստոսի 11-ին Ուկրաինայի զինված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները Նիկոպոլ բնակավայրի կողմից 152 միլիմետրանոց հրանոթներից գնդակոծել Է Զապորոժիեի ատոմային Էլեկտրակայանը»,-հայտնել Է Միզինցեւը՝ հանդես գալով օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
«Հարվածների հետեւանքով մասնակիորեն վնասվել Է սեփական կարիքների ջերմաԷլեկտրակայանը եւ միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը»,-հաղորդել Է նա: «Միայն Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ, գրագետ եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ ԱԷԿ-ի չափազանց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել եւ ռեակտորների աշխատանքը չի խախտվել»,-հայտարարել Է Միզինցեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: