ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի վարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրկին քննադատել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։

Թուրքական «Haberyanki» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ վարչապետը նշել է, որ Թուրքիայի պատմության մեջ չկա մի դեպք, որից իրենք ամաչեն, և նման բանաձև ընդունող երկրներին խորհուրդ է տվել սեփական պատմությանը և իրականացրած կոտորածներին նայել։

Յըլըդրըմը Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն անուղղակիորեն կապել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) գործունեության հետ։

«ինչպիսի զուգադիպություն․ երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում է օտարեկրյան դեսպանների հետ ԱԶԿ-ից (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից») ազատվելու համար, Թուրքիայի հիմնական դաշնակից Գերմանիայում խորհրդարանն ընդունում է հայկական լոբբիի բանաձևը»,-ասել է Յըլդըդըմը՝ հավելելով, որ ընդունված որոշումը սխալ է, թուրք ժողովրդի անցյալը հայտնի է։

Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ անգամ պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ։

Աղբյուր` Ermenihaber.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular