ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին Ղարաբաղ ներխուժման դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Fin-journal.info-ն գրում է, որչնայած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ավելի վաղ կայունացմանը, հայտնի է դարձել, որ Անկարան կրկին սկսել է սպառնալ Երևանին աներևակայելի հետևանքներով, եթե նա փորձի սադրել Ադրբեջանին զորքեր ուղարկել չճանաչված Արցախի Հանրապետություն։ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանին, եթե վերջինս ներխուժի Արցախ:

«Թուրքիան եղել և մնում է ճշտի կողմում, այդպես էր նաև Ղարաբաղում, երբ աջակցում էր ադրբեջանական հերոսական բանակին։ Թուրքիան ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին Ադրբեջանի դեմ հետագա սադրանքների մասին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքիան այս պահին ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, սակայն ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել առճակատումը Ղարաբաղում, մանավանդ, որ ադրբեջանական զորքերը դեռևս գտնվում են այնտեղ չնայած տարածաշրջանում որոշակի կայունությանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular