ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության այցի ֆոնին` Թայվանի ՀՕՊ սահմանները հատել է 11 չինական ռազմական ինքնաթիռ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թայվանի նեղուցի միջին գիծը, որը սահմանում է Թայվանի հակաօդային պաշտպանության սահմանները, հատել է 11 չինական ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թայվանի պաշտպանության նախարարությանը։

Ավելի վաղ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կղզու մոտ գրանցել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի  21 ռազմական ինքնաթիռ և վեց ռազմանավ։

Այս ամեն կատարվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի սկանդալային այցից հետո օգոստոսի 14-ին Թայվան հինգ ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության այցի ֆոնին:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկերոջը լայնամասշտաբ ճգնաժամի ժամանակավրեպ լինելու մասին։

Իրավիճակը Թայվանի շուրջ սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցից հետո՝ նա դարձել է ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որն այցելել է կղզի վերջին 25 տարում։ Սա, բնականաբար, առաջացրել է պաշտոնական Պեկինի զայրույթը:

Արդյունքում՝ կղզի այցելելը խթանել է Թայվանի նեղուցում լարվածության նոր փուլ։ Չինական բանակը զորավարժություններ է անցկացնում Թայվանի ափերի մոտ, բացի այդ, Պեկինը պատժամիջոցներ է կիրառել Փելոսիի, նրա հարազատների և թայվանական երկու հիմնադրամների նկատմամբ և այլ միջոցներ է ձեռնարկել։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Փելոսիի այցի բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի և Թայպեյի վրա։ Չինաստանը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը, այն համարում է իր նահանգը և կտրականապես դեմ է Թայպեյի և այլ երկրների պաշտոնյաների ու զինվորականների միջև ցանկացած շփումների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular