ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…հովհար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տարբեր ժամանակներում մարդիկ ավելի մեծ կամ պակաս չափով օգտագործել են հովհարներ: Այս հարմարանքը հայտնվել է հնում և դրա մասին  վկայում են ինչպես արվեստի ստեղծագործությունները, այնպես էլ  մինչ մեր օրերը պահպանված գրավոր տեքստերը: Բոլոր հովհարները կարելի է բաժանել երկու տեսակի՝ չծալվող և ծալովի: Անկասկած ամենահին հովհարները եղել են չծալվող: Դրանք իրենից ներկայացրել են բույսի մեծ տերև, կամ էլ բռնակին ամրացված ինչ որ նյութից պատրաստված հարթ շրջանակ: Պատմաբանները ենթադրում են, որ առաջին հովհարները հայտնվել են մոտ 9 հազար տարի առաջ, բայց դրանց  ամենահին հնագիտական գտածոները թվագրվում են մ.թ.ա. 770 - 256 թվականներով:  Այդ ժամանակներին վերաբերվող գտածո բրոնզե իրերի նախշազարդումներում և պատկերներում առկա են երկար բռնակներով հովհարանման առարկաների պատկերներ:  Բացի դա Ցզյանլինի (Չինաստանի Հուբեյի նահանգ) պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն հովհարների որոշ պահպանված մասեր,  ըստ որոնց պարզվում է, որ հավհարները ներկայացրել են իրենցից փայտյա բռնակին ամրացված փետուրներ:

Հնում հովհարի առկայությունը ցույց էր տալիս դրա տիրոջ հարստությունը և բարձր կարգավիճակը: Ժամանակի ընթացքում հովհարների ձևը բարելավվել է: Կռվող Թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5 - 3 դարեր) սկսել են օգտագործվել կիսաշրջանաձև տիպի հովհարներ, որոնք պատրաստվում էին բամբուկի բարակ շերտերից: Հատկանշական է, որ այդ ժամանակ բնակչության բոլոր խավերը՝ և կայսրերը, և ստրուկները, օգտագործում էին հովհար: Բանն այն է, որ հովհարները օգնում էին աշխատանքի ժամանակ ավելի տանելի դարձնել շոգը, իսկ թագավորները սիրում էին հանգստանալ նրանց առաջացրած օդի շարժման տակ: Հետագայում հովհարների արտադրության համար բացի բամբուկը սկսել են օգտագործել նաև այլ նյութեր: Օրինակ, փղոսկրը, կենդանիների եղջյուրները և սանդալի ծառի փայտը օգտագործվել են հովհարի բռնակ պատրաստելու համար, որը նաև զարդարել են ոսկով և նեֆրիտով: Հին Հռոմում և Հունաստանում հովհարները պատրաստում էին փայտե կամ ոսկորային բռնակին ամրացված  բույսի լայն տերևներից կամ փետուրներից (սովորաբար ՝ սիրամարգի): Նման հարմարանքի անունները տարբեր ժամանակներում և տարբեր տարածքներում տարբեր էին: Օրինակ, հին հռոմեացիները այն կոչում էին ֆլաբելիում, իսկ բյուզանդացիները ռիպիդա: Վերջիններին հովհարը բաժին էր հասել հեթանոսներից: Բյուզանդացիները հովհարները օգտագործում էին եկեղեցական ծեսերի ժամանակ: Ի սկզբանե դրանք իրենից ներկայացնում էին ձգված գործվածքով պատված  ուղղանկյուն շրջանակ: Եվրոպայում հովհարների մասին առաջին հիշատակումները 14-րդ դարի գույքամատյաններից են հայտնի, իսկ  մի քիչ ավելի ուշ դրանք հայտնվել են նաև դիմանկարներում: Վեցերորդ դարի վերջին Եվրոպայում հայտնվել են առաջին օստ-հնդկական ընկերությունները (առաջինը Մեծ Բրիտանիայում, այնուհետև այլ երկրներում), որոնք ստացել են արևելյան Հնդկաստանի հետ առևտրի իրավունք: Հենց այդ ժամանակ էլ  նավերը սկսել են  Արևելքից Եվրոպա բերել տարօրինակ իրեր: Նման իրերի հետ մեկտեղ էլ Եվրոպա է մտել ծալովի հովհարը, որը անմիջապես մասսայական է դարձել, և հատկապես Վենետիկում, որտեղ կառնավալների ժամանակ կանանց մեծամասնությունը կրում էր այս իրը: 

Ռուսաստանում հովհարներ հայտնվել են  դեռևս 16-րդ դարից, և դրանք փետուրից էին, իսկ  ծալովի հովհարները հայտնվել են 17-րդ դարից, բայց սկզբում դրանք  օգտագործում էր բացառապես թագավորական ընտանիքի անդամները և նրանց շրջապատը: Ռուսաստանում հովհարների ամենամեծ տարածումը  եղել է Եկատերինա 2-րդի օրոք: Այդ ժամանակ այն դարձել էր կանանց հարդարանքի գրեթե պարտադիր իր և կանայք հազվադեպ էին դուրս գալիս հասարակության մեջ առանց հովհարի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular