ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դու իրերը տեսնում ես այնպես, ինչպես կան, ու հարցնում՝ ինչո՞ւ, ես դրանք երազանքներիս մեջ տեսնում եմ այնպես, ինչպես երբեք չեն եղել, և հարցնում՝ ինչո՞ւ ոչ.Կյանքի 10 դաս Ջորջ Բերնարդ Շոուից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ջորջ Բերնարդ Շոուն (1856 հուլիսի 26-1950 նոյեմբերի 2) իռլանդացի դրամատուրգ էր, էսսեների, վեպերի ու պատմվածքների հեղինակ, Ֆաբիանական ասոցիացիայի անդամ ու Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հիմնադիրը, ով 1925թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:

Շոուի ասույթները, որոնք կարելի է գտնել նրա պիեսներում ու գրական այլ ստեղծագործություններում, հասարակության մասին վերջին 150 տարվա ամենասուր ու մտածողությունը ոգեշնչող մտքերն են: Շոուից, անկասկած, միշտ կարելի է սովորել:

10 Life Lessons From George Bernard Shaw

Հաղարդակցության միակ ամենամեծ խնդիրը խաբկանքն է, որ այն տեղի է ունեցել:

Որքա՜ն շատ է անհասկացվածությունը հանգեցրել անհամաձայնության, որն էլ իր հերթին հանգեցրել է վեճերի: Հաղորդակցության պակասը հանգեցրել է երկու անհատների հարաբերությունների ընդհատմանը կամ ազգերի միջև կոնֆլիկտի բռնկման պատճառ դարձել: Շոուն մեզ ցույց է տալիս, որ հաղորդակցության մեջ ամենամեծ խնդիրը այն սխալ ընկալումն է, թե ոչինչ սխալ չի հասկացվել, կամ որ մի փոքր հաղորդակցությունը բավական է: Իրականում հաղորդակցությունը ոչ թե վերջակետ դնելու միջոց է, այլ շարունակական գործողություն է, որից ծնվում է առաջխաղացումը:

Կյանքի իմաստը ինքդ քեզ գտնելը չէ, այլ ինքդ քեզ ստեղծելը:

Մոտիվացիա չունեցող ու մոլորված անհատները չգիտեն՝ ինչ անեն իրենք իրենց հետ, երբ արդեն չափահաս են դառնում: Ավելի վաղ տարիքում` մինչև չափահաս դառնալը, մարդիկ շփվում են ինչպես «սոցիալական քամելիոններ»՝ փոփոխելով իրենց ինքնությունը մեկ մարմնի մեջ տարբեր մարդկանց հետ շփվելիս, մինչև որ այլևս չեն հասկանում, թե ով են իրենք: Աշխարհի` քեզ ինչ-որ բան հուշելուն սպասելու փոխարեն, յուրահատուկ եղիր ու քայլեր ձեռնարկիր ինքնազարգանալու համար:

Առաջխաղացումն անհնարին է առանց փոփոխությանիսկ նրանք, ովքեր չեն 

կարողանում փոխել իրենց միտքըչեն կարող փոխել ոչինչ:

Կամակորությունը կուլ է տալիս ամեն ինչ և բոլորին, ովքեր չեն զարգանում, փոփոխվում, առաջխաղացում ապրում ժամանակի ու տարածության մեջ: Երբեմն բոլորն են կամակորություն ու նեղմտություն ցուցաբերում: Մեծ կամքի ուժ է անհրաժեշտ սեփական սխալն ընդունելու կամ թույլ տալու առաջընթացի տեղի ունենալը մտքի ու զգացմունքների փոփոխության հետ:

Երիտասարդությունը վատնվում է երիտասարդների վրա:

Երեխաները ցանկանում են շուտ չափահաս դառնալ, չափահասները ցանկանում են նորից երեխա դառնալ: Նրանք ամեն ինչ կտային, միայն թե հետ վերադառնային իրենց ուսանողական, դպրոցական կամ էլ ավելի վաղ տարիներին: 
Լավագույնը քաղիր երիտասարդությունիցդ, բաց մի թող ճանապարհորդելու հնարավորությունները, ուրախացիր, նոր ընկերներ ձեռք բեր, նոր հոբբիներ փորձիր, որովհետև դու կարող ես այլևս ոչ ժամանակ, ոչ էլ էներգիա ունենալ այդ ամենի համար, երբ մազերդ արդեն սպիտակ լինեն:

Հոգ տար, որ ստանաս այն, ինչ ուզում ես, այլապես ստիպված կլինես սիրելու այն, ինչ կստանաս:

Ինչպես որ ոչ թե քեզ «գտնելու», այլ «ստեղծելու» մասին ասույթում է ասվում, ավելի լավ է ղեկին լինես, երբ ինչ-որ բան ես փնտրում կյանքում, այլապես կստանաս այն, ինչ կստանաս ու ստիպված կլինես ընդունել այն: Պաշտպանիր ինքդ քեզ, պաշտպանիր իդեալներդ, արժեքներդ, այն, ինչին հավատում ես, ու քո նպատակները, այլապես դու չես հասնի նրան ինչին ձգտում ես:

Կյանքըորն ապրում ես սխալներ գործելով, ոչ միայն ավելի պատվաբեր է, այլև ավելի 

օգտակար, քան  կյանքը, որ ապրում ես ոչինչ չանելով: 

Մի վախեցիր  ձախողումներից ու թույլ մի տուր վախը թելադրի քեզ, թե որ ուղով ընթանաս կյանքի քարտեզով: Դադարիր զգուշավոր լինել ու մտածված ռիսկի գնա: Դու ինքդ քեզ շնորհակալ կլինես խեցուցդ դուրս գալու ու ապրելու այն, ինչ կյանքը պատրաստել է քեզ համար, ափսոսանքներով ապրելու և ինքդ քո մեջ մտածելու փոխարեն, թե ինչ կարող էր լինել:

Կյանքը` երբեք սխալներ չգործելու մեջ չէ, այլ նույն սխալը երբեք երկրորդ անգամ չանելու մեջ:

Ձախողումը հաջողության նշան է: Երբ մենք ձախողվում ենք, սովորում ենք մեր սխալներից ու մտածում նույն սխալը երկրորդ անգամ չկրկնելու համար, որպեսզի այն կրկին ձախողման պատճառ չդառնա: Երբեք չպետք է վախենալ սխալվելուց, սակայն պետք է միշտ սովորել դրանցից:

Դու իրերը տեսնում ես այնպես, ինչպես կան, ու հարցնում՝ ինչո՞ւ, ես դրանք երազանքներիս մեջ տեսնում եմ այնպես, ինչպես երբեք չեն եղել, և հարցնում՝ ինչո՞ւ ոչ:

Հնարամիտ եղիր: Երբեք մի դադարիր երազել, քանի որ հնարավորություններն անսահման են: Ընդամենը 66 տարվա ընթացքում մարդկությունը անհնարին թվացող ձեռքբերումներ ունեցավ՝ 1903թ.-ին կարողանալով թռչել ինքնաթիռով և արդեն 1969թ.-ին ոտք դրեց լուսնի վրա: Ոչինչ անհնարին չէ, քանի դեռ երազանքները ճախրում են մեր մտքում:

 Ջենթլմենը նա է, ով ավելին է ներդնում աշխարհի մեջ, քան վերցնում դրանից:

Շոուն նկատի ունի, որ մարդուն պետք է դատել ըստ նրա, թե որքան լավ բան է արել ու տվել աշխարհին և ոչ թե նրանով, թե որքան լավ բան է շահել դրանից: 

Եթե չես կարող ազատվել խորդանոցի կմախքից, դրան պարել սովորեցրու:

Մի ամաչիր քո անհատականությունից: Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ու ինքնավստահ եղիր ու վստահիր ինքդ քեզ՝ կյանքի ճանապարհի որ անկյունում էլ որ լինես: Մի փորձիր թաքցնել թերություններդ, այլ ցույց տուր առավելություններդ: Ընդունիր այն սխալները, որոնք արել ես անցյալում, որովհետև եթե դրանք չլինեին, դու չէիր լինի այն, ինչ կաս այսօր: 

Նյութը պատրաստեց 1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular