ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի լինի Ղարաբաղ, չի լինի Ադրբեջան, կլինեն Երեւանի եւ Բաքվի գուբերնիաներ. Ժիրինովսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երբ որ Ռուսաստանը վերականգնի նախկին ԽՍՀՄ-ի սահմանները, ոչ Ղարաբաղը կլինի եւ ոչ էլ՝ Ադրբեջանը: Ռուսական կրեմլամետ «Царьград» հեռուստաալիքով հեռարձակվող «Чай с Захаром» հաղորդման ժամանակ երեկ ուշ երեկոյան նման հայտարարություն է արել Ռուսաստանի Լիբերա-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: «Ահա Ղարաբաղը, նրանք երբեք չեն լուծի այդ հարցը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավերժ պատերազմ կլինի: Իսկ երբ մենք այդ բոլորը վերցնենք, խնդրեմ, չի լինի Ղարաբաղ, չի լինի Ադրբեջան, կլինեն Բաքվի եւ Երեւանի գուբերնիաներ:Կլինի ինչպես ցարի օրոք էր: Եվ վերջ: Անվտանգություն կլինի, կենսամակարդակ կլինի, հեռանկար կլինի: Ինչ վերաբերում է մշակույթին, ստեղծագործեք: Ամեն ինչ կթարգմանեն ռուսերեն:Բոլորը կմոռանան իրենց գրողներին եւ մնացած ամեն ինչ»,- ասել է Ժիրինովսկին:

Միաժամանակ, իր էքսցենտրիկ վարքագծով քաղաքական գործիչն ասել է, որ եթե ինքը լիներ Ռուսաստանի նախագահ, ապա Դոնալդ Թրամփին կառաջարկեր գործարք, ըստ որի՝ Չինաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները Մոսկվան կկառուցեր այնպես, ինչպես ԱՄՆ-ն կամենար, իսկ Վաշինգտոնը, իր հերթին, չխոչընդոտեր հետխորհրդային նախկին հանրապետությունների միացմանը Ռուսաստանին:

«Մաքուր առեւտուր: Չէ որ Թրամփը գործարար է: Նման գործարքը նրան ձեռնտու է: Եթե հետխորհրդային հանրապետությունները տեսնեն, որ ԱՄՆ-ն այլեւս չի խառնվում, իրենք կվազեն Կրեմլի հսկողության տակ: Այսինքն՝ մենք Չինաստանի ու Իրանի հետ հարաբերությունները հաստատում ենք այնպես, ինչպես Թրամփը կամենա, իսկ դրա դիմաց նա 1-1.5 տարի աչք է փակում ԽՍՀՄ սահմանների վերականգնման վրա: Իրականում մենք ավելի մեծ զիջումներ ենք անում, քան Թրամփը: Նա թքած ունի Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մերձբալթիկայի եւ Ղազախստանի վրա», -նշել է Ժիրինովսկին, ապա հավելել, թե այդ դեպքում ոչինչ չի խանգարի Ռուսաստանին խաղաղ ճանապարհով վերականգնել ԽՍՀՄ-ի սահմանները:

Հաղորդման՝ Արցախի հիմնահարցին առնչվող հատվածը կարող եք դիտել տեսանյութի 15-րդ րոպեից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular