ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. 1000 դրամանոց մետաղադրամ Դավիթ-Բեկ

ՄՇԱԿՈՒՅԹ

Oncoins.net-ը գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է 1000 դրամանոց Դավիթ-Բեկ արծաթե հուշադրամ։ Այս մետաղադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում։ Այդ մասին հայտնել է թողարկողի մամուլի ծառայությունը։

Դավիթ-Բեկը (ծննդյան թվականն անհայտ է, մահացել է 1728 թվականի վերջին) եղել է հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, սպարապետ: Նա ծառայել է վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում։ Սյունյաց հայերի խնդրանքով 1722 թվականի սեպտեմբերին իր զինվորական ջոկատով մտել է Սիսիան և Կապան և ղեկավարել ժողովրդական շարժումն ընդդեմ օտար զավթիչների։ Դավիթ բեկը 1722-1725 թթ. իրանական զորքերից և մահմեդական զավթիչների քոչվոր ցեղերից ազատագրել է ողջ Սյունիքը։ Կարճ ժամանակում կազմակերպել է հայկական կանոնավոր գնդեր և արհեստավարժ պատրաստված բանակ, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, հիմնել նոր հենակետեր և ստեղծել անկախ հայկական մելիքություն՝ Հալիձոր կենտրոնով։ 1725-1727 թթ. օսմանյան բանակը փորձել է գրավել Սյունիքը։ 1727 թվականի փետրվարի 26-ից սկսած Դավիթ-Բեկը և իր զորքը, ամրացված Հալիձորի բերդում, հերոսական դիմադրություն են ցույց տվել այն պաշարած թուրքական բանակին և մարտի 4-ին հանկարծակի հակահարվածով ջախջախել են բազմակի անգամ գերազանցող թշնամուն դուրս մղելով նրան Սյունիքից։ Հալիձորի ճակատամարտում թուրքական բանակը կորցրել է 13000 զինվոր և 148 մարտական դրոշ։ Այս հաղթանակը մեծապես նպաստել է հայ ազատագրական շարժման համախմբմանը Սյունիքում և Արցախում, ինչպես նաև ոգեշնչել հայկական զորքերին հետագա հաջողությունների համար։ Դավիթ-Բեկը հայրենասիրության և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշն է։ Դավիթ-Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ-Բեկ» պատմավեպը, Արմեն Տիգրանյանի համանուն օպերան և Համո Բեկնազարյանի գեղարվեստական ​​ֆիլմը։ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կանգնեցվել է Դավիթ Բեկի հուշարձանը, նրա անունով անվանակոչվել են փողոցներ Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում։

Դավիթ-Բեկ 1000 դրամ մետաղադրամի տեխնիկական բնութագրերը:

Մետաղ / նշան - արծաթ / 925°

Մետաղադրամի քաշը, (գրամ) - 33,6

Մետաղադրամի տրամագիծը, (մմ) – 40,0

Ծայր - ծալքավոր

Մետաղադրամը պատրաստված է որակով - proof

Շրջանառությունը՝ 250 հատ

Հուշադրամի նախագիծը Վարդան Վարդանյանինն է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular