ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմական օբյեկտ կկառուցի ՀԱՊԿ անդամ Ղրղզստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի իշխանությունները մտադիր են ռազմական ուսումնարան կառուցել Ղրղզստանում` նախատեսված սպաների համար: Նախագծի արժեք գնահատվում է 30 միլիոն ԱՄՆ դոլար:

«Շինարարությունը նախատեսվում է իրականացնել Բիշքեքի մոտ, այդ նպատակով հատկացվել է 20 հեկտար հող: Դա լինելու է ամենաժամանակակից ռազմական ուսումնարանը Ասիայում` թուրքական ուսումնարանների օրինակով: Այնտեղ պատրաստելու են Ղրղզստանի սպաներին»,- մասնավորապես` ղրղզական Akipress գործակալությանն է հայտնել այդ երկրում Թուրքիայի ռազմական կցորդ Հեքխան Փեքերը:

Նշվում է նաեւ, որ ուսումնարանը նախատեսված է լինելու 600 կուրսանտների համար: Փեքերը ավելացրել է նաեւ, որ Թուրքիան օգնում է Ղրղզստանին նաեւ այլ ոլորտներում, օրինակ` ռազմական բժշկության, որպեսզի «Ղրղստանի զինված ուժերը ժամանակակից բանակ դառնան»:

Ավելացնենք, որ Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ է, թուրքիան` ՆԱՏՕ-ի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրղզստանի եւ Ուզբեկստանի միջեւ հարաբերությունները սրվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular