ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15-ամյա դստեր անակնկալը՝ Անահիտ Կիրակոսյանի և ամուսնու հարսանիքի 5-ամյակի առթիվ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am Life-ը գրում է

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակը, այսօր նշում են ամուսնության 5 ամյակը: Զույգը երեխաների հետ մեկնել է Եգիպտոս, որտեղ էլ նշում են ընտանիքի համար կարևոր օրը: Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտը պատմել է, թե ինչպես են նշելու օրն ու ինչու չի հասցրել անակնկալ մատուցել ամուսնուն:

 «Երկու առիթ ունեինք՝ փետրվարի 3-ին աղջկաս՝ Լաուրայիս 15-ամյակն էր, իսկ այսօր մեր ամուսնության 5 ամյակն է: Ամուսինս առաջարկեց այս երկու առիթները նշել տաք Եգիպտոսում: Առանց մտածելու համաձայնեցինք, և ամբողջ ընտանիքով փախանք երևանյան ցրտից»,- ասաց Անահիտը:

 Դերասանուհին ամեն տարի անակնկալ է մատուցում ամուսնուն, սակայն այս տարի չի հասցրել: «Եգիպտոս մեկնելու որոշումն անսպասելի էր: Այս անգամ Արտակն ինձնից առաջ ընկավ, չհարցրի տեսահոլովակ նկարահանել: Հենց վերադառնանք Հայաստան, Արտակին ուշացումով կշնորհավորեմ:)»,- ասաց նա ու հավելեց, որ այսօր երեկոյան կնշեն ամուսնության տարեդարձը, սակայն դեռ չգիտի՝ որտեղ և ինչպես:

 «Կարևորն այն է, որ օրը սկսել ենք միասին՝ ջերմ խոսքերով ու շնորհավորանքներով: Ծիծաղելի էր, երբ Հայկս եկավ, ասաց՝ մամ, բա որ դուք ամուսնացաք, ես որտե՞ղ էի:)»,- ասաց նա:

 

 Ի դեպ, նրանց աղջիկը՝ Լաուրան, այսօր հուզիչ գրառում է արել Արտակի և Անահիտի ամուսնության տարեդարձի առթիվ, որն անակնկալ է եղել ծնողների համար: «Սեր, որը պայքարեց ու հաղթեց, որը ցույց տվեց, որ չկան խոչընդոտներ`երբ կա իրական սեր:) Հինգ տարի առաջ աշխարհի ամենաՄարդիկ ընտանիք կազմեցին՝ Պապաս, Մամաս, շնորհավո՜ր: Միշտ լինեք միասին) Իրար մասին միշտ էդպես սիրով խոսեք: Սիրում եմ ձեր խենթ զույգը»,- գրել է նա:

 Դերասանուհին մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, թե որքան է կարևորում աղջիկների հետ հարաբերությունների ջերմությունը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դա ամենալավ գրառումն էր, որ կարդացել է: «Շատ սիրուն ու հուզիչ էր գրել: Ամենակարևորն այն է, որ հրապարակված նկարները թաքուն «գողացել» էր մեր հեռախոսից:) Ամենալավ «գողությունն» էր»,- նշեց նա:

 Անդրադառնալով իր և ամուսնու հարաբերություններին՝ Անահիտը նշեց, որ Արտակին ճանաչելուց հետո մի բանաստեղծություն է գրել, որը լավագույնս արտահայտում է իր մտքերը.

Մի վայրկյան կյանք ապրել կյանքում,

Թե կյանք ապրել առանց վայրկյան:

Մի վայրկյանում այնքան է կյանք,

Որքան վայրկյան չկա կյանքում:

Մի կյանք ես դու… ես՝ մի վայրկյան,

Իմ կյանքը լի է վայրկյանով,

Իսկ քո վայրկյանը՝ կյանքով:

Առանց վայրկյան էլ կյանք չկա:

Ա՜խ, երանի մեր ողջ կյանքում

Ապրեինք կյանքը մի վայրկյանում…

 Վերջում Անահիտը նշեց, որ ամուսնու շնորհիվ իր կյանքի վայրկյանը լցվել է կյանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular