ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուրմալու»-ի ողբերգությունը քարոզարշավի առիթ ՔՊ-ի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարարներն ու կամավորները օր ու գիշեր աշխատում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրում, որպեսզի մաքրեն փլատակները, դուրս բերեն զոհերի դիակները, կամ հայտնաբերեն անհետ կորած մարդկանց, իշխանական կոհորտայի մի շարք ներկայացուցիչներ առիթն օգտագործում են սեփական փիարը զազրելի ձևով իրականացնելու համար։ Յուրաքանչյուր օր իշխանության որևէ ներկայացուցիչ հայտնվում է դեպքի վայրում, լուսանկարվում, դեմքի խրոխտ և խելացի արտահայտությամբ հարցազրույց տալիս և հեռանում։

Երևանի ավագանու քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է երեկ հայտնվել «Սուրմալու»-ի տարածքում շրջել, ծանոթացել կատարված աշխատանքներին, ապա և ճեպազրույց է տվել լրագրողներին։ Երբ նրան հարցրել են, թե որպես ի՞նչ է նա եկել դեպքի վայր, Տիգրան Ավինյանը բառացի պատասխանել է. «Որպես Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու»։

Փաստացի նշանակում է, որ Ավինյանը «Սուրմալու»-ի ողբերգությունն օգտագործում է վաղաժամ քարոզարշավ սկսելու համար։ Ընտրությունները, եթե ֆորս մաժոր չլինի, կայանալու են 2023 թվականին, և մեկ տարի առաջ նման կեղտոտ մեթոդներով քարոզչություն իրականացնելը որևէ լավ բանի մասին չի խոսում։

Միևնույն ժամանակ շատ վերլուծաբաններ զարմանք են հայտնում, որ «Քաղաքացիական պայմանագրում» գորշ կարդինալի համարում ունեցող Տիգրան Ավինյանը դժվար թե չհասկանար իր արարքի հետևանքները։ Եվ, ըստ էության, այժմ հրապարակային նման հայտարարություններ անելու համար ինչ-ինչ պատճառներ ունի։ Թերևս, հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նշել էինք, թե Ավինյանը կարող է դուրս մնալ քաղաքապետի համար պայքարից, և նրա փոխարեն ՔՊ-ում քննարկում են այլ թեկնածու առաջադրելու հնարավորությունը։

Ըստ էության, նա ցանկանում է օր առաջ անակնկալի բերել սեփական կուսակիցներին, հանրության մեջ անձամբ ներկայանալու որպես քաղաքապետի թեկնածու և այդ կերպ զրկել Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին խուսանավելու հնարավորությունից՝ դրա համար անգամ չխորշելով հարվածի տակ դնել սեփական հեղինակությունն ու վարկանիշը։

Նորայր Պետրոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular